Ողնաշարային հիվանդությունները, որոնք առաջացնում են շարժումների սահմանափակում, այսօր միջազգային մասշտաբով գլուխ են բարձրացրել: Մեր հանրապետությունում 85,5 տոկոսը ունի հենաշարժողական ապարատի այս կամ այն շեղում, որոնք առաջանում են հենց ողնաշարային շեղումներից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ահազանգեց բժշկատեխնիկական ակադեմիայի ֆիզիոթերապևտ մանուալիստ Գագիկ Կարապետյանը: «Բարձրակրունկները կարող են ողնաշարի շեղում առաջացնել, ինչպես նաև հագուստները, մեքենա վարելը, համակարգչի դիմաց երկար նստելը, պայուսակի միկողմանի լինելը: Այս ամենը բերում են ողնաշարային այս կամ այն շեղումների»,- ահազանգեց Գագիկ Կարապետյանը: