Thursday, 25 04 2024
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Պետք չէ շատ ոգևորվել այդ համաձայնագրից, առաջին գիծն ամրացնելու խնդիր ունենք. Վահան Բադասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության ռազմական և քաղաքական գործիչ, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը։

– Պարոն Բադասյան, նոյեմբերի 24-ին Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին շրջանակային փաստաթուղթը։ Ղարաբաղին առնչվող դրույթը հայանպաստ է և բխում է մեր շահերից, նաև հռչակագրի վտանգները հնարավոր եղավ հաղթահարել։ Ի՞նչ եք կարծում՝ սա կամրացնի՞ Հայաստանի դիրքերը բանակցությունների սեղանին։

– 1994 թվականից մինչև հիմա տարբեր տեսակի փաստաթղթեր են ստորագրվել։ Մեկը թվում էր ձեռնտու, մյուսը՝ ստորացուցիչ, բայց փաստացի իրադրության վրա դրանք որևէ ազդեցություն չեն ունեցել։ Նշանակություն են ունենում այլ հանգամանքներ՝ դա մեր փաստացի վիճակն է։ Մենք չպետք է ոգևորվենք այդ համաձայնագրով՝ դա զուտ հոգեբանական պահ է։ Իրականությունն այն է, որ մենք ամրապնդենք առաջին գիծը, ամեն ինչ անենք, որ կանխվի արտագաղթը, մեր երկրի իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որ երկիրը զարգանա։ Մեր օրենսդիր դաշտը պետք է այնպես լինի, որ մենք կարողանանք տնտեսապես զարգանալ ու հզորանալ։ Թե չէ լավ կամ վատ փաստաթուղթ ստորագրելով ոչինչ չի որոշվում։

– Հենց Ձեր նշած ոլորտներում արդյոք փաստաթուղթը չի՞ օգնի՝ բարեփոխումներ իրականացնելու իմաստով։

– Կարող է օգտակար լինել, բայց կարող է և չլինել։ Այսօր իրավական դաշտը գնալով ավելի խայտառակ է դառնում։ Դուք ի՞նչ եք կարծում՝ երեկ, օրինակ, դատարան բերեցին Ժիրայր Սեֆիլյանի «զենքերը», որի մեջ մտնում էին մետաքսի կտոր ու տոնածառի ճյուղեր, ուրեմն ո՞ւր է մեր դատական մարմինների՝ օրենքով ամրագրված անկախությունը։ Եթե անկախ են, ապա ո՞ւր է նրանց անաչառությունը։ Եթե ես դատախազին անվանեմ դատաղազ, պետք է վիրավորվե՞ն, ինչպես Պավլիկն է դատավորին անվանել ցռան մոզի, ու դրա համար քրեական գործ են հարուցել։ Իսկ ո՞վ է պատժելու այդ դատաիրավական մարմինների դատախազներին ու մյուս անդամներին, ե՞րբ են պատժելու։ Այսինքն՝ փաստաթղթերով ոչինչ չի որոշվում, շոշափելի իրականությունը շատ ավելի կարևոր է։ ՀՀ քաղաքացիները, հայ ժողովուրդը, այսօրվա մեր սերունդը վստահ չեն այս ամենում, ոչ թե մեզ թուրքն ու ադրբեջանցին է խանգարում, այլ ներքին թշնամին։ Իսկ ներքին թշնամին տվյալ դեպքում տվյալ գործի մեղադրող դատախազն է, դատավորն է, քննչական համակարգը, Ազգային ժողովում նստած կիսաանգրագետ ու անգրագետ մեծամասնություն կազմող՝ լափամանից օգտվող պատգամավորները։ Նրանց ստացած գումարները հալալ չեն, որովհետև նրանցից ոչ մեկը ի վիճակի չէ ոչ միայն օրենսդիր նախաձեռնությամբ հանդես գալու, այլև օրենք քննարկելու։

– Իսկ այս փաստաթուղթը կօգնի՞ սկսել ապագաղութացման պայքար։

– Դա շատ կարևոր հարց է։ Ասում են՝ Ռուսաստանը չի ակնարկել ու չի դժգոհել այդ փաստաթղթից։ Բայց ինչո՞ւ պետք է դժգոհի, ավելի լավ, թող Եվրոպայից Հայաստան ապրանքներ ներկրվեն ու արտահանվեն՝ դրանք պետք է հարկվեն, չէ՞։ Իսկ այդ հարկման գումարները, համաձայն ԵԱՏՄ համաձայնագրի, գնալու են Մաքսային միության բյուջե, դա փաստորեն ռուսական բյուջեն է։ Մեր ինքնիշխանությունը հանձնված է, մեր եկամուտները գնում են օտարի գրպանը։

– Իսկ գոնե հոգեբանորեն սա հավասարակշռո՞ւմ է որոշ չափով մեր արտաքին քաղաքականությունը։

– Այսօրվա դրությամբ մնում ենք Ռուսաստանից կախված, այն էլ՝ ամենավատ ձևով։ Ռուսական պաշտոնական հեռուստաալիքը ծաղրում է իշխող Հանրապետական կուսակցությանը և Նժդեհին, բայց նրանցից որևէ մեկը ծպտուն չի հանում։ Ես օրեր ու ժամեր եմ հաշվում, որ հայ ժողովուրդը ձերբազատվի այս տխրահռչակ կուսակցությունից, այսպես կոչված՝ մաֆիայից։ Բայց մյուս կողմից՝ ես տվյալ դեպքում ցավ ապրեցի, որ նրանք ծաղրում են մեր իշխանություններին։ Նրանք ոչ թե իշխանություններին, այլ հայ ժողովրդին են ծաղրում։ Այսօրվա հանրապետականները ոչ մի կապ չունեն Նժդեհի հետ, ես, օրինակ, կապ ունեմ, իմ տեսակը կապ ունի, իրենք կապ չունեն։ Դա շատ մեծ ցավ է, իսկ իրենք պատասխան չեն տալիս։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը թքած ունի Հայաստանի ինքնիշխանության վրա։ Դա ոչ թե այդ կինն ասաց, այլ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն արտահայտվեց այդ կնոջ լեզվով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում