Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Արվեստագետներից շատերը գերադասում են փակվել իրենց տներում և բավարարվել մեկ հացով. Էմմա Պետրոսյան

«Քաջատեղյակ եմ, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում և այդ առումով չեմ կարող չհայտնել իմ դժգոհությունը. ես շատ անբավարար եմ, որովհետև ես շատ անօգնական եմ, խոցելի եմ: Իմ ես-ի մեջ կա տարբեր արվեստագետների ներկայություն և ես հիմա չեմ խոսում միայն իմ անունից. մենք չենք կարողանում նկարել լավ կինո, մենք չենք կարողանում աճեցնել լավ երաժիշտներ և այլն, այսինքն` այո, այս առումով պետական աջակցության դերը շատ մեծ է արվեստի տարբեր ճյուղերի զարգացման հարցում, առանց որի ես չեմ պատկերացնում, թե ինչ կլինի վաղը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց երգչուհի Էմմա Պետրոսյանը` խոսելով կառավարության կողմից մշակույթին, կրթությանն ու գիտությանը պետբյուջեից հատկացվող գումարների տարեցտարի կրճատման մասին:

Երգչուհու խոսքերով` շատ դրական է, որ հատկապես վերջին տարիներին համերգներով Հայաստան են ժամանում աշխարհի տաբեր երկրների երաժիշտներ, երգիչներ, սակայն միայն դա բավարար չէ: Վերջինս համոզված է, որ նախևառաջ անհրաժեշտ է զարգացնել ու տարածել քո երկրի մշակույթը:

«Զարգացնել երաժշտությունը միայն ռեստորաններում զվարճանքների համար` դա երաժշտություն չէ, այլ ընդամենը դրա տակ կարելի միայն պարել այս կամ այն ռեստորանում, բայց դա տանել և աշխարհով մեկ ի ցույց դնել, ապա ներողություն եմ խնդրում, բայց ոչ, այդպես չի կարելի»,- շեշտեց Էմմա Պետրոսյանը:

Նրա գնահատմամբ` այսօր Հայաստանում արվեստագետներից ոմանք խոցելի են` առջին հերթին հենց ֆինանսական խնդիրների պատճառով:

«Շատերը կան, որ չեն կարող բարձրաձայնել` օգնեք ինձ, այլ նրանք գերադասում են փակվել իրենց տներում և բավարարվել մեկ հացով»,-նկատեց նա:

Մանրամասները` տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում