Thursday, 25 04 2024
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Սա ողորմություն հավաքելու նման մի բան է. Աշոտ Գրիգորյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը:

-Պարոն Գրիգորյան, «Հայաստան» հիմնադրամը հավաքեց շուրջ 12 միլիոն դոլար: Համայն հայության հավաքական ներուժը հենց այդքա՞ն է: Եթե դրանից հանենք խոշոր նվիրատուներին, ստացվում է՝ Սփյուռքն իրեն մաս և պատասխանատու չի զգո՞ւմ Հայաստանի զարգացման համար:

-Անկասկած այդպես է: Եվ սա ցավալի փաստ է: Ոչ թե Սփյուռքը պատասխանատու չի զգում, մի փոքր շտկեմ ձևակերպումը, Սփյուռքը, ինչպես միշտ, ապրում է Հայաստանով, հատկապես Հայաստանից նոր դուրս եկած արտերկրի հայության մեծ մասը Հայաստանի ցավով է ապրում, և իրենց զգում են ճիշտ այնպես, ինչպես ՀՀ բնակիչները: Այսինքն՝ անարդարության, կոռուպցիայի, աշխատատեղերի բացակայության պատճառով մարդիկ հայտնվել են դրսում, և այդ գործոնները Հայաստանում շարունակում են դեռ զարգանալ՝ փոխարենը դրանք նվազեցնելու տարբեր ուղիներ գտնելու: Թե՛ դասական Սփյուռքը, թե՛ նոր ձևավորված Սփյուռքը խորին հիասթափություն են ապրում: Եվ եթե Հայաստանում նորմալ ռեժիմ լինի, բնական է, որ դրական առումով վերաբերմունքը կտասնապատկվի, և ամենակարևորը, փող հավաքելու կարիք չի լինի: Հիմա բոլորի գլխում այն միտքն է պտտվում, թե որքան կարելի է փող հավաքել, ողորմալ, ուր են գնում այդ գումարները: Միլիարդներ ունեն որոշ ղեկավարներ, իսկ միջին կարողության տեր հայը, որը մեծագույն հաճույքով իր ունեցած հնարավորություններով, առանց այն էլ ամեն մեկը բավականին մեծաթիվ անձանց կարողանում է Հայաստանում օգնել, պահել, այլապես առանց դրա երկիրը գոյություն չի ունենա: Եվ սա արդեն ողորմություն հավաքելու նման մի բան է: Ես մոտավորապես հայտնեցի այն, ինչ պտտվում է մարդկանց գլխներում: Կարծում եմ՝ սա է շարժառիթը, որ գնալով պակասում են մարաթոնից հավաքված գումարները:

-Այսինքն՝ կա նաև թափանցիկությա՞ն խնդիր այդ գումարների բաշխման հետ կապված:

-Գիտեք, եթե մի երկիր թաթախված է կոռուպցիայի մեջ, որտեղ բարձրագույն ղեկավարությունը ոչ մեկին ոչ մի թույլտվություն չի տալիս ո՛չ ներդրումներ անելու, ո՛չ սեփական բիզնես ստեղծելու, որտեղ դատական համակարգը ամբողջովին կոռումպացված է: Հայաստանում չկա դատական համակարգ, և սա խայտառակություն է: Բնական է, ինչու պետք է արտերկրի հայը հանկարծ մտածի, որ այս հարցում լինելու է արդար մոտեցում: Ճիշտ է, Արցախի նկատմամբ մեր վերաբերմունքն այլ է, ինքս էլ աշխատում եմ Արցախի հետ, աշխատում եմ մեկուկես տասնամյակ ավելի, և գոնե Արցախում մեր կատարած աշխատանքների շրջանակներում ես չեմ հանդիպել կոռուպցիոն փաստի: Եվ եթե Հայաստանում իշխանությունները լինեին Արցախի իշխանությունների մակարդակի, կարծում եմ, ոչ մի պրոբլեմ չէինք ունենա: Ես Արցախում հիդրոկայան եմ կառուցել, հիմա էլ աշխատում եմ իրենց հետ, ես երբևէ ակնարկ չեմ տեսել՝ բա մեր «փայը»: Եվ այդ առումով մենք Արցախին օգնել ենք, օգնելու ենք և ամեն ինչ անելու ենք Արցախի և արցախցիների համար: Ցավոք, Հայաստանում վիճակն այլ է, չկան սրբություններ, և մարդկանց հիմնականում սպանում է արդարության բացարձակ բացակայությունը: Ցինիզմի դրսևորումները նախագահի և մյուս բարձրագույն ղեկավարների մոտ, երբ շփվում են լրագրողների, ժողովրդի հետ, տեսնում ենք, որ այդ մարդիկ անպատասխանատվության բարդույթ ունեն, և բոլորի հետ վարվում են այնպես, ինչպես իրենք ամեն ինչ արժեն, իսկ մնացածը ոչինչ չարժեն: Իրականությունը սակայն այլ է, իրենք որպես ղեկավարներ ոչինչ չարժեն, իսկ ժողովուրդը տաղանդավոր է, ստեղծագործ ազգ է, և կարող է երկնքից աստղեր իջեցնել: Եթե լինի նորմալ իշխանություն, մենք կապրենք մի քանի անգամ ավելի լավ՝ զուտ մեր աշխատանքով, քանի որ շատ մեծ պոտենցիալ ունենք:

– Ստորագրվեց ԵՄ-Հայաստան համաձայնագիրը: Հայաստանի իշխանությունը ընդունակ կլինի՞ կատարել պայմանագրով նախատեսված պարտավորությունները:

-Մեզ՝ եվրոպահայերիս, չափազանց հետաքրքրում է ձեր հարցադրումը: Ես նույնիսկ երկուշաբթի կարճ հավաք եմ կազմակերպել Եվրոպայի հայկական միությունների ֆորումի մի շարք երկրների ներկայացուցիչների, ղեկավարների հետ և քննարկելու ենք՝ ստորագրումից հետո մեր հոլդինգի ներդրումները գոնե այսօր Հայաստանը պատրա՞ստ է ընդունելու, լսելու, թե նույն խայտառակ վերաբերմունքն է լինելու, ինչ ունենք մեկ տարուց ավելի մեր սիրելի վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից: Մենք նրան առաջարկում էինք հինգ հարց, չորսին այո ասաց, և հինգերորդին՝ «Նաիրիտի» հարցն օդում թողեց, սակայն պարզվեց, որ բոլոր այոները արևելքի այոներ էին: Ոչ ներդրում թույլ տվեցին, ոչ մի բանակցություն, խայտառակություն, և մեր հսկա հոլդինգը Կարեն Կարապետյանի կողմից արժանացավ ծաղրուծանակի, մինչդեռ իրենք են ծաղրուծանակը: Հիմա մենք նորից հանդես կգանք առաջարկներով և կտեսնենք՝ ինչ-որ բան փոխվե՞լ է, թե՞ ոչ: Ես համոզված եմ, որ նույն վերաբերմունքն է լինելու, ես համոզված եմ, որ վերաբերմունքը կապված չի լինելու համաձայնագրից: Իրենք գիտեն, որ մեզ հետ չի կարելի վարել «բա իմ փայը» խոսակցություններ: Այն, որ վարչապետը զբաղվում է գազի խնդիրներով՝ թողնելով տնտեսության չափազանց կարևոր ատրիբուտներ, խայտառակություն է: Կարեն Կարապետյանն իսկապես մեր առաջարկությունների մեջ ընդամենը մեկ բան լավ հասկացավ՝ զբաղվել Թուրքմենստան-Իրան-Հայաստան գազով:

Այս իրավիճակում ի՞նչ կարելի է անել մեր սիրելի վարչապետի հետ համագործակցության կտրվածքով… վախենամ, որ ոչինչ, մանավանդ որ նա ստացել է կարգադրություն նախագահից՝ վարվել այնպես, ինչպես վարվում է: Այս իրավիճակում չգիտեմ՝ պայմանագիրը ինչ կարող է փոխել, բայց մյուս կողմից այդ պայմանագիրը մեր հոլդինգի ոգուն համապատասխան է, որովհետև մենք գտնում ենք, որ Հայաստանը կարող է լինել կամուրջ Ռուսաստանի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև: Եվ Հայաստանը կարող է շատ մեծ դեր ունենալ տնտեսական և քաղաքական հարաբերությունների հարցում՝ օգտագործելով Բրյուսելի և Ռուսաստանի հնարավորությունները և դառնա տնտեսական և քաղաքական կամուրջ, որի ընթացքում Հայաստանը չափազանց կշահի, և կշահեն այդ երկու խոշոր կայսրությունները, հակառակ դեպքում՝ պատերազմն անխուսափելի է:

-Կարծում եք՝ այդ ծրագրի իրագործումն այնքան էլ իրատեսական չեք համարո՞ւմ այս իշխանության և կառավարության օրոք:

-Անկասկած: Նման պայմանագրերը ստորագրելու արժեքը իմպլեմենտացիայի մեջ է, եթե այն կատարվում է 100 տոկոս կամ 50 տոկոս, կամ ընդհանրապես չի կատարվում: Մինչև հիմա մեր իշխանությունները ցույց են տվել միակողմանի հարաբերություններ զարգացնելու իրենց բացարձակ հիմար պրակտիկան, այսինքն՝ Ռուսաստան, Ռուսաստան, Ռուսաստան: Եթե անկեղծ ձեզ ասեմ՝ Ռուսաստանն արդեն զզվել է Հայաստանի բոլոր խնդիրներն իր վրա վերցնելուց։ Եվ այս համաձայնագիրը նոր հնարավորություն է, որ Եվրոպայի հետ մենք մեր հարաբերությունները զարգացնենք համարյա այն մակարդակին, ինչ Ռուսաստանի հետ է: Դա կանի հաջորդ իշխանությունը, որի հետքն արդեն տեսնում եմ: Կատարվելու է այն իշխանափոխությունը, որ ամբողջ հայ ժողովուրդը երազում է, և իշխանափոխության արդյունքում մենք կարող ենք դնել հավասարության նշաններ ԵՄ-ի և Ռուսաստանի միջև, որից շատ կօգտվի հենց ինքը Ռուսաստանը, հենց ինքը ԵՄ-ն, և սա Հայաստանի համար կլինի երազելի տարիներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում