Friday, 19 04 2024
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին

Ռուսաստանի շախմատի տախտակը. Hürriyet. Թուրքիա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցած օրը Սոչիում Թուրքիայի և Իրանի նախագահների հետ եռակողմ գագաթնաժողով անցկացնելով նոր քայլ արեց սիրիական խնդրի լուծման ողղությամբ: Ըստ էության, գագաթնաժողովը Սոչիում ևս մեկ քայլ է կարգավորմանն ուղղված ջանքերում, որոնք հայտնի են որպես Աստանայի գործընթաց և սկսվել են դարձյալ Ռուսաստանի նախաձեռնությամբ: Այս մասին ասվում է թուրքական Hürriyet պարբերականի հոդվածում:

Աստանայի գործընթացը նպատակաուղվված է Սիրիայում կառավարության և ընդդիմության միջև զինադադարի ապահովմանը, կրակի դադարեցման կայուն ռեժիմի ապահովման համար լարվածության թուլացման ստեղծմանը, նաև այդ բոլոր իրադարձությունների պրոյեկտմանը Ժնևում միջսիրիական խաղաղ բանակցություններում՝ դրական սիներգիկ արդյունքի հասնելով:

Ռուսաստանը 2015 թ. սեպտեմբերի վերջից միջամտել է իրավիճակին Սիրիայում: Այդ ժամանակից անցած ավելի քան երկու տարում ընդդիմադիր տարրերը Սիրիայում մեծապես նահանջել են: Դամասկոսում կառավարությունը Ռուսաստանի և Իրանի աջակցությամբ ունակ դարձավ վերահսկելու երկրի թեկուզ ոչ ամբողջ, բայց զգալի մասը:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի այցը Սոչի և նրա բանակցությունները Պուտինի հետ եռակողմ գագաթնաժողովից մեկ օր առաջ շատ ասնպասելիորեն ընդունվեցին: Ասադը Պուտինի հետ հանդիպել էր 2 տարի առաջ Սիրիայում ռուսական միջամտությունը սկսելու հետ կապված: Եթե այդ բանակցություններում Պուտինը և Ասադը պայմանավորվելեն Սիրիայի ապագայի որոշակի ճանապարհային քարտեզի հարցում, ապա երկրորդ հանդիպմանը, որը տեղի է ունեցել այս շաբաթվա սկզբին, նրանք հավանաբար գնահատել են այդ ճանապարհային քարտեզի իրագործման գործում ձեռք բերված հաջողությունը:

Ասադը և Պուտինն իրար կարիքն ունեն, ասվում է հոդվածում: Եթե չլիներ Պուտինի և Ռուսաստանի աջակցությունը, Ասադը չէր կարողանա այդքան թուլացնել ընդդիմությանը Սիրիայում մարտադաշտում և վերադարձնել երկրի զգալի մասի վերահսկողությունը: Իսկ Պուտինին պետք է ամրապնդել Սիրիայում ռազմական գործողության ընթացքում ձեռք բերված առաջընթացը և այդ ձեռքբերումները վերածել քաղաքական շահի:

Կարելի է ենթադրել, որ Պուտինն Ասադի հետ բանակցություններում փորձել է նրա համաձայնությունը ստանալ որոշ հարցերում՝ կապված ապագա Սիրիայի վերականգնմանն ուղղված աշխատանքների հետ: Ասադը Պուտինի առաջարկների ուղղությամբ, հնարավոր է, դրսևորել է իր դիրքորոշման մեղմացում որոշ հարցերում: Այսպես, Սոչիում եռակողմ գագաթնաժողովի ժամանակ Պուտինն ուշադրություն է դարձրել Սիրիայում քաղաքական կարգավորման գործում միջէթնիկական համաձայնության կարևորությանը, իսկ դա մատնանշում է, որ այստեղ Պուտինը և Ասադը նույն ալիքն են բռնել: Ասադի հետ հանդիպումից հետո Պուտինն ԱՄՆ նախագահ Թրամփի հետ հեռախոսային բանակցությունների ընթացքում, հնարավոր է, նույնպես հասել է որոշակի պայմանավորվածությունների նման հարցերում, և այդ ամենի վրա հենվելով՝ ընդունել է Ռուհանիին և Էրդողանին:

Պուտինը Սոչիում մշտապես բողոքարկել է ՄԱԿ ԱԽ 2254 բանաձևը և ժնևյան գործընթացը: Այդպիսով, նա ընդգծել է, որ Աստանայի գործընթացը և Սոչին իրականում դուրս չեն գալիս ՄԱԿ-ի լեգիտիմ հիմքերի շրջանակներից: Իսկ դա նպաստում է պատկերացման ձևավորմանն այն մասին, որ Ռուսաստանը հարգում է ՄԱԿ-ին և դրա լեգիտիմությունը միջազգային հարաբերություններում:

Լավ, բայց արդյոք Ռուսաստանին պե՞տք է այդպիսի պատկերացումը: Իհարկե, չէ՞ որ Սիրիայում գտնվելու օրինական հիմունքները մեղադրանքների պայմաններում, որ Ղրիմում և Ուկրաինայում Ռուսաստանը չի գործել նույնպիսի հիմունքներով, կմեղմի նրա բացասական կերպարը համաշխարհային հանրության աչքում:

Այնպիսի համաշխարհային տերության, ինչպիսին, Ռուսաստանն է, ինչի՞ն է պետք վերականգնել Ուկրաինայում կորցրած իմիջը: Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների ստեղծած ճնշումը սկսել է այնքան ուժեղանալ, որ կարող է բացասաբար ազդել Ռուսաստանի տնտեսության և հատկապես էներգետիկ ոլորտում նրա ներդրումների և արտահանման վրա:

ԱՄՆ-ը Ուկրաինայում իրավիճակի որևէ դրական զարգացման բացակայության հիման վրա որոշում է ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման և էներգետիկ ենթակառուցվածքային նախագծերի վրա դրանց տարածման մասին: «Գազպրոմն» անհանգստություն է հայտնել, որ այդ որոշումը կարող է բացասաբար ազդել ոչ միայն «Թուրքական հոսք» և «Հյուսիսային հոսք-2» նախագծերի հետագա իրականացման վրա, այլև գործող «Հյուսիսային հոսք-1» և «Կապույտ հոսք» նախագծերի սպասարկման հետ կապված պարտավորությունների վրա:

Ռուսաստանը վստահ քայլերով առաջ է շարժվում խաղացողի իմիջ ստեղծելու ճանապարհով, ում հետ կարելի է համագործակցել միջազգային հարթակում, որը կարող է ներդրում ունենալ գլոբալ խնդիրների լուծման գործում և այդ տեսանկյունից ընկալել որպես կառուցողական և դրական գործընկեր:

Թուրքիան նույնպես դրական իմիջ չունի միջազգային հանրության աչքում և այն շտկելու լուրջ կարիք ունի: Բայց Ռուսաստանի և Իրանի ընկերակցությունը դրան որքանո՞վ կնպաստի: Դա վիճելի հարց է: Թուրքիան նախևառաջ պետք է վերականգնի արևմտյան ինստիտտուների վստահությունը, որոնց կազմում է ինքը և դրական, կառուցողական խաղացողի կերպար ձևավորի: Մինչև նա դա չանի, իր գլխին այդպես էլ կախված կլինի հարցը՝ «Թուրքիան հեռանո՞ւմ է Արևմուտքից»: Որքան էլ թուրքերն ի պատասխան բացականչեն՝ «ոչ», աշխարհին ստիպելը հավատալ, որ Թուրքիայի երևալը Ռուսաստանի և Իրանի հետ ժամանակավոր պատեհապաշտ բնույթ ունի, բարդ կլինի, եզրափակում է հոդվածագիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում