Saturday, 20 04 2024
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է

Պետք չէ մասնավոր անհիմն կարծիքներով շիկացնել հայ-ռուսական հարաբերությունները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը:

– Պարոն Նիկողոսյան, ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքի «Հեռանկարներ» ծրագրի հաղորդավար, քաղաքագետ Վերոնիկա Կրաշեննիկովան նախորդ շաբաթ հաղորդման ժամանակ ՀՀԿ զինանշանը համեմատել է ֆաշիստական Գերմանիայի խորհրդանշանի հետ։ Ինչո՞վ է սա պայմանավորված, արդյոք սա ցույց չի՞ տալիս, որ հայկական համայնքը, տեղի էլիտան ճիշտ չեն աշխատել, եթե այսպիսի վերաբերմունքի ենք արժանացել։

– Ես չէի ասի, որ ճիշտ չեն աշխատել, բայց դեռ աշխատելու շատ բաներ կան։ Տեղի ունեցած հայտարարություններից հետո պետք է հետևություններ անել, ավելի շատ համագործակցության եզրեր պետք է փնտրել, որ նմանատիպ երևույթները չկրկնվեն։

– Չե՞ք կարծում, որ այդ հաղորդումը պատահական չէր կարող հայտնվել այդ ալիքում։ Այսինքն՝ խորքում դա նաև քաղաքական նպատակներ էր հետապնդում։

– Մեկնաբանություններ երկու կողմից էլ կան, նաև ռուսական ալիքը ոչ պաշտոնական մակարդակում ներողություն է խնդրել։ Հիմա պետք է փորձենք համագործակցության եզրեր գտնել, որ նմանատիպ երևույթները հնարավորինս քիչ լինեն։

– Սա չի՞ խոսում հայ-ռուսական հարաբերությունների մակարդակի ու որակի մասին, այդ թվում Կրեմլի՝ ՀՀԿ-ի հանդեպ վերաբերմունքի մասին, քանի որ խոսքը ՌԴ ՊՆ-ի հեռուստաալիքի մասին է։

– Ես այդպես չեմ կարծում։ Ես միշտ ասել եմ, որ մեր երկրների պետությունների ղեկավարների, նաև պետական մակարդակով հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, և ես վստահ եմ, որ այդպես էլ կշարունակվի։ Իսկ նմանատիպ հայտարարություն կարող են տարբեր հասարակական-քաղաքական գործիչների կողմից լինել։ Ինչո՞ւ, Հայաստանի գործիչների կողմից քի՞չ հայտարարություններ կան Ռուսաստանի և նրա ղեկավարների հասցեին։

– Բայց «Զվեզդա»-ն Ռուսաստանի ՊՆ-ի հեռուստաալիքն է, և սա դիտարկվում է որպես ՀՀ իշխանությունների դեմ ուղղված քայլ։

– Դա Ռուսաստանի պաշտոնական կարծիքը չէ, այլ մի հասարակական գործչի և լրագրողի մեկնաբանությունն էր ՀՀԿ-ի վերաբերյալ։

– Բայց շատ չե՞ն նման մեկնաբանությունները. Նժդեհի արձանը տեղադրելուց առաջ, հետո և հիմա անընդհատ այդ խոսակցությունը կա, որ ռուսները պահանջում են հեռացնել արձանը՝ նրան համարելով ֆաշիստ։

– Դրանք մասնավոր կարծիքներ են, և մենք չպետք է տեղի տանք մասնավոր կարծիքներին։ Եթե մենք սկսենք նմանատիպ կարծիքները քննարկման ու շահարկման ենթարկել, այդ դեպքում նույն կերպ էլ, եթե չեք մոռացել, Հայաստանում էր քննարկվում ռուսների անունով փողոցների անվանակոչության հարցը։ Դրանք կարծիքներ են, որոնք չեն հնչեցվում պետության կողմից։ Նմանատիպ կարծիքներ ապագայում էլ կլինեն, ուղղակի մենք չպետք է դրանք շահարկենք և հայ-ռուսական հարաբերությունները ավելի շիկացնենք։ Հակառակը՝ մենք պետք է մեր հարաբերություններն էլ ավելի ջերմացնենք ու գործնական դարձնենք։

– Բոլոր դեպքերում Հայաստանում ՀՀԿ-ն է իշխանության, և այդ քննադատությունն ուղղակիորեն հասցեագրված էր ՀՀ իշանություններին։ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է սա նորմալ, արդյոք չե՞ք դատապարտում նման հայտարարությունը։

– Ես ոչ թե դատապարտում եմ, այլ ինձ համար նմանատիպ հայտարարությունները, որոնք էլ ավելի են վատթարացնում հայ-ռուսական հարաբերությունները, անընդունելի եմ համարում։ Դատապարտողը ՀՀԿ-ն է, ես որևէ կուսակցության անդամ չեմ։ Ինչ վերաբերում է արձաններ տեղադրելուն, լրագրող է, իր կարծիքը հայտնել է։ Որևէ մեկը չի կարող Հայաստանում Նժդեհի արձանը դնելուն խանգարել կամ նպաստել։

– Սա չի՞ խոսում այն մասին, որ ՌԴ-ում հայ համայնքը չի կարողացել ռուսական մտավորական, գործարար շերտի հետ այնպիսի հարաբերություններ կառուցել, որ բացառվեն նման գնահատականները։

– Ռուսաստանը բազմազգ երկիր է, որտեղ ապրում են և ադրբեջանցիներ, և թուրքեր, և այլ ազգեր, որոնք  ՌԴ քաղաքացիներ են, և որոնց հետ մենք ունենք խնդիրներ։ Նրանք կարող են ռուսների լեզվով, հասարակական գործիչներին ինչ-որ բաներ արտահայտել և խաթարել հայ-ռուսական պետական հարաբերությունները, նաև ժողովուրդների մեջ ատելության և դժգոհության ալիք բարձրացնել։ Մենք չպետք է տրվենք նմանատիպ հայտարարություններին և ավելի բարդացնենք վիճակը։ Ինչ վերաբերում է հայ համայնքին, ինչ խոսք, անելու շատ բաներ կան։ Ես չեմ ուզում անդրադառնալ, թե ինչու ժամանակի ընթացքում ոչինչ չի արվել։ Անելու շատ բաներ կան, և մենք համախմբման կարիք ունենք։ Պետք է ավելի լայնածավալ միջոցառումներ իրականացնել, որ նմանատիպ հայտարարություններ, դեպքեր որքան հնարավոր է՝ քիչ լինեն։

– Կարծում եք՝ հարաբերությունները շտկելու անհրաժեշտություն կա՞։

Իհարկե կա։ Մենք պետք է համագործակցության եզրեր գտնենք և չպետք է մոռանանք, որ միլիոնավոր հայեր են ապրում տարածաշրջանում, և Աստված չանի, եթե ատելություն սերմանվի, պատկերացնո՞ւմ եք՝ ինչեր կարող են տեղի ունենալ։

– Վախեր կա՞ն։

Ռուսաստանում միայն ռուսներ չեն ապրում, ապրում են նաև ադրբեջանցիներ և թուրքեր։ Նրանք էլ են համարվում Ռուսաստանի քաղաքացիներ։ Եվ եթե այս ատելությունը տեղափոխենք ռուսական դաշտ, իհարկե, դա վտանգավոր է։ Սա չի արվում ռուսների կողմից, այդ ամենը կարող են անել ռուսների լեզվով և ձեռքով, բայց անհատների, հասարակական գործիչների, ոչ պետական մտածելակերպ ունեցողների։ Եվ մենք հասարակության հետ այնպիսի գործ պիտի անենք, որ նմանատիպ երևույթներ, որքան հնարավոր է, քիչ տեղի ունենան։ Իսկ  դրա համար ահռելի աշխատանք է հարկավոր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում