Այսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան Մեղրի ավտոճանապարհին Գորհայքի վարչական տարածքում, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Եղվարդ քաղաքի բնակիչ 61-ամյա Աշոտ Նահապետյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 CX 359 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել MAN մակնիշի 018 ZZ 33 համարանիշի ավտոմեքենայի մեջ:
Վթարի հետևանքով 06-ի ուղևորուհին տեղում մահացել է, իսկ 2 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը: Վիրավորներին օգնության են հասել քաղաքացիները, փրկարարները ու ոստիկանները:
Մանրամասները՝ shamshyan.com-ում