Սննդամթերքի խոշոր արտադրող Mars ընկերությունը ժամանակավորապես դադարեցնում է համագործակցությունը YouTube-ի հետ: Ապրանքանիշը հրաժարվել է վիդեոհոսթինգից գովազդ գնել The Times-ի և BBC-ի՝ մեկնաբան-մանկապիղծների վերաբերյալ հետաքննությունից հետո:
Ապրանքանիշի ներկայացուցիչները տեսահոլովակում իրենց գովազդը տեսել են երեխաների հետ, իսկ հետո ուշադրություն են դարձրել տեսանյութի տակ ընկերության՝ սեքսուալ հողի վրա շեղված օգտատերերի մեկնաբանություններին: The Times-ը հայտնաբերել է, որ նման մեկնաբանություններ հայտնվում են նաև այնպիսի ապրանքանիշների գովազդների տեսանյութերում, ինչպիսիք են Amazon-ը, eBay-ը և Deutsche Bank-ը:
Բրիտանական պարբերականը պարզել է, որ YouTube-ին չի հաջողվում ամբողջովին պաշտպանել ընկերությունը սեքսուալ բնույթի մեկնաբանություններից: Ընդ որում, մանկապիղծների մեկնաբանություններին են արժանանում միանգամայն անմեղ գովազդներ, օրինակ՝ խաղալիքներ բացելը կամ մանկական հագուստի ցուցադրությունը:
YouTube-ը ստեղծված իրավիճակը անվանել է հրեշավոր ու անընդունելի և հայտարարել է, որ կուժեղացնի պայքարը խախտում կատարողների դեմ մարդկային և տեխնիկական ռեսուրսները ավելացնելու ճանապարհով: