Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Ռուսի խաթր Հայաստանը թուրքին հանձնողները ձախողվեցին»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

– Պարոն Շիրինյան, ԱլԳ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը։ Ինչպե՞ս եք գնահատում այս փաստը, ի՞նչ կտա այդ համաձայնագիրը Հայաստանին։

– Բոլորը կենտրոնացած են նյութական արժեքների, հետագայում առանց վիզա Եվրոպա ճամփորդելու հնարավորության վրա, բայց ես ուշադրություն կդարձնեի այլ հանգամանքի վրա։ Ես կարևոր եմ համարում մշակութային և քաղաքակրթական այն հենքը, որի վրա կառուցված է Հայաստանը։ Դա արևմտյան քաղաքակրթության բաղադրիչ մաս է՝ որպես քրիստոնեական քաղաքակրթություն, որտեղ մենք մուտք ենք ստեղծել։ ԽՍՀՄ-ի տարիներին մեզ հարկադրեցին մեր բնական մշակութային բնօրրանից հեռու մնալ։ Իսկ հիմա վերադարձ է տեղի ունենում։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ այժմյան իրավիճակը օբյեկտիվ է։ Այո, մենք ունենք ՌԴ-ի հետ անվտանգության համագործակցության կարիք, իսկ մեր արժեhամակարգը արևմտյան է, եվրոպական։ Ես խորհուրդ եմ տալիս չկենտրոնանալ նյութականի վրա։ Ժողովուրդների կյանքը մշակույթի ու քաղաքակրթության մեջ է։ Հիմա սա առիթ կտա, որ մենք մշակույթով ու քաղաքակրթությամբ առաջընթաց ունենանք, մերձենանք այն երկրների ու ժողովուրդների հետ, որոնց հետ հազարավոր տարիներ դա կերտել ենք։ Հիմա ինչքանով կօգտվենք՝ բացառապես կախված է մեզանից։ Այս համաձայնագիրը մեզ տալիս է մշակույթի ու քաղաքակրթության վերածննդի լայն հնարավորություն՝ պետք է օգտվենք դրանից։

Նաև ուզում եմ նշել, որ կարևոր է Ռուսաստանի հետ առճակատման ու բախման չգնալը։ Դա խիստ վտանգավոր ու կործանարար է։

– Կարծում եք՝ ինչ-որ չափով կթուլանա՞ մեր կախվածությունը Ռուսաստանից։

– Այո՛, թուլանում է՝ նաև հոգեբանորեն։ Ես կասեի այսպես՝ թույլ է տալիս հավասարակշռել Ռուսաստանի ազդեցությունը։ Պետք չէ ամեն ինչ կենտրոնացնել շաքարի ու ձեթի վրա։

– Կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանում ռուսական 5-րդ շարասյան աշխատանքը ձախողվեց։

– 100 տոկոսով։ Ճիշտ է, պաշտպանում էին Միկոյաններին, բայց ժողովրդի վերաբերմունքի մեջ գերեզման դրեցին։ Հայաստանի կործանարարները՝ ռուսների խաթր Հայաստանը թուրքին հանձնողները ձախողվեցին։ Ճիշտ է, ոսկորները մեզ հանգիստ չեն տալիս, բայց շատ լավ է, որ այս համաձայնագիրը ստորագրվեց։ Սա նաև յուրօրինակ լյուստրացիա էր։ Մենք տեսանք, թե ով է փրփուրը բերանին պաշտպանում անցյալը, այն անցյալը, որն անգամ ռուսները թաղել են։ Սա էլ լավ բան է՝ չեղավ պետականորեն կազմակերպված լյուստրացիա, բայց հասարակական լյուստրացիա եղավ։ Մանավանդ՝ երիտասարդ, միջին սերնդի համար։ Ստամոքսի վրա գիշեր-ցերեկ մի՛ կենտրոնացեք։ Հիշեք՝ երբ մեր մեծերը թարգմանել են Աստվածաշունչը, հիմնական տեքստը հունական է եղել, կարող էին սակայն ասորականը վերցնել։ Դրանով ցույց տվեցին մեր՝ Արևմուտք կոչվածի հետ ձուլվածքը, ամբողջականությունը։ Հիմա սա Աստվածաշնչի երկրորդ գալուստ հաշվեք։ Աստվածաշնչյան Հայաստանն իր բնօրրանում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում