Թուրքմենստանի նախագահ Գուրբանգյուլ Բերդիմուհամեդովը փորձարկել է մրցավազքային մեքենաները, որոնք գնել է տեղի ՆԳՆ-ը։ Տեսանյութը հայտնվել է YouTube-ում։
Թուրքմենստանի ղեկավարն այցելել է Ավտոսպորտի ազգային կենտրոն և որոշել անձամբ փորձարկել նոր BMW M3-ը։ Բերդիմուհամեդովն ընթացել է մրցուղիով՝ ստուգելու մեքենայի ընթացքային որակները։ Մեքենան 100 կմ/ժամ արագություն զարգացնում է 4.3 վայրկյանում։ Առավելագույն արագությունը կազմում է 250 կմ/ժամ։
Նշվում է, որ Թուրքմենստանի ղեկավարը երիտասարդ ժամանակ տարված է եղել ավտոսպորտով և մասնակցել տարբեր մրցումների։