Առաջադեմ հետազոտությունների ամերիկյան DARPA գործակալությունը հայտնել է նոր նախագծի ստեղծման մասին։ Այս անգամ գիտնականները պատրաստվում են «սովորեցնել» բույսերին լրտեսել։
APT-ը (Advanced Plant Technologies) նոր ծրագիր է, որը կծառայի զինվորականների շահերին։ Գիտնականները որոշել են ստեղծել լրտեսման նոր միջոց, սակայն այս անգամ այն կլինի ոչ թե ռոբոտ, այլ գենետիկորեն մոդիֆիկացված բույսի և հսկողության միջոցի հիբրիդ, որը կկարողանա ուսումնասիրել շրջակա միջավայրը։
Գիտնականների պլաններով՝ այդ օբյեկտները կաճեն վայրի բնության մեջ և կհայտնեն շրջակա միջավայրի աղտոտումների մասին։
Գիտնականները վստահ են, որ իրենց հայտնագործությունը պետք կգա նաև քաղաքացիական բնակչության համար, օրինակ՝ կդառնա հետևակի ականների ցուցիչ։