Thursday, 18 04 2024
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա

Երևանում ավարտվեց «ՎԵՈՆ»-ի գլոբալ դիջիթոնը

Երևանում ավարտվեց «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի առաջին գլոբալ Դիջիթոնը։ Այդ ներքին հեքըթոնին մասնակցել են խմբի ընկերությունների 60 աշխատակիցներ 12 երկրներից, իսկ միջոցառմանը առցանց հետևել են 35 հազար դիտորդներ։

Դիջիթոնը նորարարությունների մրցույթ է, որը ստեղծված է «հեքըթոն» ձևաչափում նոր թվային պրոդուկտների մշակման նպատակով։ «ՎԵՈՆ» խմբի համար սա փոխգործակցության նոր ձևաչափ է, որտեղ աշխատակիցների ուժերը ուղղված են հաճախորդների համար արդիական լուծումների ստեղծմանը։ Աշխատակիցների ներուժը բացահայտվել է մի քանի փուլով․ սկզբում մրցումներ տեղի ունեցան տեղական ընկերությունների մակարդակով, հետո այդ փուլի հաղթողները մասնակցեցին տարածաշրջանային փուլին (եվրասիական փուլը տեղի ունեցավ այս ամառ՝ Սևանի ափին)։

Եվ վերջապես բոլոր տարածաշրջանների հաղթողները եկան մասնակցելու գլոբալ դիջիթոնին Հայաստանում։ «Այս անգամ մասնակից թիմերը կենտրոնացել էին մեր գլոբալ պրոդուկտի զարգացման վրա։ Տարբեր շուկաների ներկայացուցիչներ՝ բոլորը մեկ տարածությունում միասին մշակում էին լուծումներ, որոնք պետք է զգալիորեն ազդեն սպառողական փորձի վրա։ Ես անհամբեր սպասում եմ, երբ պիտի կյանքի կոչվեն հաղթողների գաղափարները», – նշեց Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրեն Միխաիլ Գերչուկը։

«Գլոբալ Դիջիթոնը ավարտվեց, և բոլորի անունից շնորհավորում եմ հաղթողներին։ Թեև սա այն դեպքն է, երբ կարելի է շնորհավորել նաև մասնակիցներին, քանի որ Դիջիթոնը պարզապես մրցույթ չէ՝ սա հանդիպելու, հետաքրքիր ժամանակ անցկացնել և նոր բաներ սովորելու լավ առիթ է։ Վստահ եմ, որ ոչ ֆորմալ մթնոլորտում տարբեր երկրներից գործընկերների հետ շփումը բոլորի համար օգտակար էր։ Իսկ ինչ վերաբերում է մրցումների ժամանակ առաջացած գաղափարներին, ապա կարծում եմ, դրանցից և ոչ մեկը չի կորչի», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Բուն մրցումները մասնակիցների համար տևել են 24 ժամ։ Այդ ընթացքում թիմերի համար հասանելի են եղել հատուկ մենթորներ, ովքեր օգնում էին գաղափարների իրականացման գործում։
* * *

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել`

Հասարակայնության հետ կապերի ծառայություն`

Նաիրա Նազարյան
+ 37410 290514
[email protected]

Գրիգորի Յուրին
+ 37499 237237
[email protected]

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում