Երևանում, նոյեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 17:15-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են Jaguar մակնիշի 24 OO 077 համարանիշի, Opel մակնիշի 35 GS 538 համարանիշի և Nissan March մակնիշի 55 AA 151 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com–ի փոխանցմամբ, վթարի հետևանքով Opel-ի վարորդին և ուղևորին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։