Thursday, 18 04 2024
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
Լուրերի օրվա թողարկում 12։00
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում

Պուտինի ստվերը Բրյուսելում

Երեկ Բրյուսելում տեղի է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Գագաթնաժողովի ավարտից հետո Սերժ Սարգսյանը պատասխանել է «Ազատություն» ռադիոկայանի մի քանի հարցերի:

Այնպիսի տպավորություն է, որ Սարգսյանը ամեն կերպ փորձել է պաշտպանել Վլադիմիր Պուտինին՝ 2013-ի Հայաստան-ԵՄ Ասոցացման պայմանագրի վիժեցման պատասխանատվությունը հասցեագրելով Եվրամիությանը: Իհարկե, տեղին կարող է լինել նաև հակառակ պնդումը, որ Սերժ Սարգսյանը փորձում է Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը գոնե պաշտպանել ռուսական կողմի հնարավոր ոտնձգություններից: Ամեն դեպքում Սերժ Սարգսյանի խոսքը համոզիչ չի հնչում:

«Նախ, այստեղ խոսք գնաց այն մասին, որ մենք որոշակի ժամանակ ենք կորցրել և այլն, բայց Եվրամիության խորհրդի նախագահի, խորհրդարանի նախագահի և հանձնաժողովի նախագահի ներկայությամբ ես ասացի, որ այն ժամանակ Հայաստանը չի հրաժարվել ստորագրելուց, այլ Եվրամիությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ թերևս ծաղրելով հասարակությանը, որովհետև նույնիսկ քաղաքականության մասին ընդհանուր պատկերացումներ ունեցող մարդիկ հասկանում են, որ երկիրը միաժամանակ չի կարող լինել երկու մաքսային միության անդամ:

2013-ի Հայաստանի որոշումը, ավելի ստույգ՝ եվրաուրացումը, եղել է «գիշերային դիվանագիտության» հետևանք, երբ Սերժ Սարգսյանը չի կարողացել կամ չի ուզեցել տեղի տալ ռուսական շանտաժին: Եթե չորս տարի հետո Սարգսյանը համառորեն կեղծում է իրականությունը, ապա միայն հաստատում է այն վարկածը, որ ռուսական շանտաժն իրական է նաև այսօր:

Մարդկայնորեն Սերժ Սարգսյանին նույնիսկ կարելի է հասկանալ, որովհետև եթե Հայաստանում իրենց բոլորն ապահովագրում են նոր «Հոկտեմբերի 27»-ից, Սարգսյանը չի կարող իրեն դնել կամիկաձեի կարգավիճակում կամ չի կարող լինել այն նախագահը, որը հարկադրված է լինելու ասոցացվել կապիտուլյացիայի հետ ԼՂ հարցում:

«…Արդեն շուտով տասը տարի կլինի, որ նախագահ եմ, դրանից առաջ՝ տարբեր պաշտոններում, ես երբեք կես բառ անգամ չեմ լսել Ռուսաստանի որևէ ղեկավարից, հատկապես նախագահ Պուտինից, որը իր մեջ կշտամբանք պարունակի Եվրամիության հետ մեր համագործակցելու առումով»,- ասել է Սարգսյանը։

Այս խոսքից հետո Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը նույնիսկ կորցնում է իր քաղաքական, բարոյական նշանակությունը՝ համենայնդեպս, այնքան ժամանակ, քանի իշխանության ղեկին է Սերժ Սարգսյանը, որովհետև նա որևէ կերպ չի կարողանում դուրս գալ Պուտինի ստվերից, անգամ Բրյուսելում, հերքելով անհերքելին, ստանձնելով Պուտինի քաղաքական փաստաբանի դերը մի միջավայրում, որտեղ Ռուսաստանի նախագահը նույնանում է բռնության, ագրեսիայի, օկուպացիայի հետ:

Եթե Ղարաբաղյան պատերազմի ճանաչված հրամանատարը դեռ չգիտի 2018-ի իր անելիքը, ապա Հայաստանի աբխազացման հեռանկարը թակել է մեր դուռը՝ մանավանդ, որ անհայրենիք «գազավիկից» հորինվել է այլընտրանք:

«Եթե ես պատկերացնեի, վաղուց արդեն հայտարարած կլինեի։ Այ, երբ որ պատկերացնեմ, այն ժամանակ կհայտարարեմ»,- 2018-ի իր ծրագրերի մասին ասել է Սերժ Սարգսյանը՝ նույնիսկ կարեկցանք շարժելով, որովհետև այլ զգացում չի կարող առաջանալ, երբ տասը տարի պետություն ղեկավարած մարդը չի կարող պատկերացնել իր անելիքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում