Thursday, 25 04 2024
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել

Ինչու է Հեռուստամարաթոնի գումարը տարեցտարի նվազում. Արթուր Աղաբեկյանը գումարի փոխարեն կարևորում է մասնակցությունը

Երեկ Լոս Անջելեսում կայացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը, որի ընթացքում արձանագրվեց 12.505.456 մլն ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում։ Այս անգամ գումարն ուղղվելու է Արցախի տարածքում խորքային հորերի հորատման և նոր ոռոգման ցանցի կառուցմանը, ինչպես նաև արևային էներգետիկ կայանների տեղակայմանը։

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչու է տարեցտարի նվազում նվիրատվության չափը, ինչու է Սփյուռքն անտարբեր, արձագանքեց. «Եթե նայենք մասնակիցների թիվը, կտեսնենք, որ անտարբերության մասին խոսելը շատ սխալ կլինի: Ես կարծում եմ՝ «Հայաստան» հիմնադրամի նախաձեռնություններին մասնակցելն ավելի կարևոր է, քան այն փողը, որ հավաքագրվում է, որովհետև երբեք գումարը չի բավարարելու լուծելու այն ռազմավարական խնդիրները, որ որդեգրել են Արցախի իշխանությունները և Արցախի ժողովուրդը: Որքան մեծ լինի մասնակիցների թիվը, որքան այդ մասնակիցները հետաքրքրված լինեն Արցախում տեղի ունեցող իրադարձություններով, Արցախում լուծվող խնդիրներով, հավատացած եմ, որ այդ մասնակցությունը բերելու է այնպիսի մասնակցության, որ այդ գումարները, հիմա չափի մեջ շատ են, թե քիչ, վաղը լինելու են անընդհատ, և հայ ժողովուրդն ամբողջական մասնակցություն է ունենալու Արցախի խնդիրների լուծմանը, որովհետև Արցախի խնդիրները ո՛չ մեկ օրում են լուծվելու, ո՛չ երկու օրում»,- ասաց Արթուր Աղաբեկյանը:

Նա նշեց, որ մի քանի տարի ինքն էլ մասնակցություն է ունեցել մարաթոնի քարոզչական աշխատանքներին և հաճախ է լսել արտահայտություններ, թե ինչու այդ խնդիրներն Արցախի բյուջեով չեն լուծվում, ինչու պետությունը իր խնդիրը չի համարում. «Վստահ եմ, որ ժողովուրդը գիտակցել և հասկանում է, որ Արցախի 150.000 բնակչությունը Արցախի 12.000 քառ. կմ տարածքի վրա չի կարողանա լուծել բոլոր խնդիրները, և մասնակցության թիվը ցույց է տալիս, որ մեր ժողովուրդը գիտակցաբար գնում է ստանձնելու ամբողջ պատասխանատվությունը Արցախում ռազմավարական խնդիրների լուծման համար»:

Հարցին՝ ինչո՞ւ չկա այնպիսի վստահություն, որ աշխարհում 10 միլիոն հայերի գոնե 10 տոկոսը տարեկան մեկ անգամ իրեն պարտավորված զգա Արցախի առաջ, Արթուր Աղաբեկյանը դժվարացավ պատասխանել. «Դուք այդ հարցով արդեն իրական պատասխան եք տալիս շատ հարցերի: Իհարկե, մեր ակնկալիքն է, որ մեր ժողովուրդը իր մասնակցությամբ ցույց տա իր հետևողականությունը, թող մեր խոսակցությունը կոչի նման լինի, թող իրականում յուրաքանչյուրս գիտակցենք, որ գումարի չափը կարևոր չէ, մարդը կարող է ընդհանրապես գումար չտալ, կարող է մեկ հայտարարությամբ հանդես գալ, և դա էլ անգամ բավարար է, որպեսզի մեր երազանքն իրականանա՝ ակնկալում ենք, որ երբևիցե տասը միլիոնը սատարելու է մեր խնդիրների լուծմանը՝ լինի Արցախում, Հայաստանում, արտերկրում, թե Սփյուռքում, բայց հավատացեք՝ որքան մեծ մասնակցություն ունենանք ռազմավարական ծրագրերին, այնքան կարող ենք ներկայանալ աշխարհին, այլապես բարձրաձայնելով՝ տասը միլիոն ենք, բայց եթե երբեք չանցնենք տասը տոկոսը այդ ծրագրերին մեր իրական մասնակցությամբ, մեր բարեկամները և մեր թշնամիները կսկսեն կասկածել մեր տասը միլիոնի վրա»,- հավելեց Արթուր Աղաբեկյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում