Thursday, 25 04 2024
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա

Եվրոպային ավելի մոտ. Հայաստան-Եվրամիություն նոր փաստաթղթի ստորագրումը նոր էջ կբացի հարաբերություններում

Բրյուսելը հյուրընկալել է Արևելյան գործընկերության անդամ պետությունների առաջնորդներին: Նրանք մեկ հարկի տակ կհավաքվեն քննարկելու գործակցությունն առաջ մղելու հնարավորությունները:

Հայաստանն ու եվրոպական քաղաքական այս հզոր կառույցը պատրաստվում են հարաբերությունների նոր մակարդակ արձանագրել՝ նոր համապարփակ ու ընդլայնված փաստաթուղթ ստորագրելով:

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով կողմերը հաստատակամ են ամրապնդելհամապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունն ու համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և սերտ կապերի վրա, այդ թվում՝ բարձրացնելով Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրոպական միության քաղաքականությանը, ծրագրերին և գործակալությունների աշխատանքներին: Համաձայնագրով նպատակ է հետապնդվում խթանել, պահպանել և ամրապնդել խաղաղությունը և կայունությունը և՛ տարածաշրջանային, և՛ միջազգային մակարդակներով, այդ թվում` լարվածության աղբյուրները վերացնելու համար ջանքերը համախմբելու, սահմանային անվտանգությունը ուժեղացնելու միջոցով, ինչպես նաև միջսահմանային համագործակցությունն ու բարիդրացիական հարաբերությունները խթանելով.

Կընդլայնվի նաև շարժունակությունը և տարբեր երկրների մարդկանց միջև շփումը:

Համաձայնագրում շեշտվում է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական կարգավորման համար Հայաստանի Հանրապետության հանձնառության կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վարվող բանակցությունների շրջանակներում այդ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը. ընդունելով նաև ՄԱԿ-ի կանոնադրության մեջ և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների հիման վրա այդ կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը, մասնավորապես, այն նպատակների և սկզբունքների, որոնք առնչվում են ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից խուսափելուն, պետությունների տարածքային ամբողջականությանը և ժողովուրդների իրավահավասարությանը ու ինքնորոշման իրավունքին և արտացոլված են ԵԱՀԿ 2008 թվականի նախարարների խորհրդի 16-րդ հանդիպումից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արված բոլոր հայտարարություններում. նշելով նաև կարգավորման այս գործընթացին աջակցելու՝ Եվրոպական միության հայտարարված հանձնառությունը:

Ինչպես Բրյուսելից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ԱլԳ պետությունների ղեկավարները, Եվրամիության բարձր պաշտոնյաներն արդեն ժամանում են ԵՄ մայրաքաղաքի «Եվրոպա» մեծ ու խորհրդանշական կառույց՝ գումարելու գագաթնաժողովը, որի ընթացքում կքննարկեն նաև, թե ինչ առաջընթացի է հնարավոր եղել հասնել 2015 թ. Ռիգայի գագաթնաժողովից հետո՝ արձանագրելով, թե կոնկրետ ինչպիսի դրական ազդեցություն է ունեցել գործակցությունը ԱլԳ վեց պետությունների քաղաքացիների վրա:

Գագաթնաժողովը կդիտարկի Ռիգայում համաձայնեցված չորս գերակայությունների հետագա առաջմղման հնարավորությունները: ԵՄ և գործընկեր վեց պետությունները համակարծիք են՝ անհրաժեշտ է ուժեղացնել տնտեսությունը՝ ունենալով շուկայական առավել բարելավված հնարավորություններ, ուժեղացնել կառավարումը՝ կատարելագործելով ինստիտուտները, ուժեղացնել հաղորդակցությունը՝ մասնավորապես տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում, ուժեղացնել հասարակությունները՝ մեծացնելով շարունակությունը և կապերը մարդկանց միջև:

Արևելյան գործընկերությունը ստեղծվել է 2009 թվականին՝ Եվրամիության և արևելյան Եվրոպայի վեց գործընկերների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ բարելավելու քաղաքական երկխոսությունն ու տնտեսական ինտեգրացիան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում