Apple ամերիկյան կորպորացիան նոր արտոնագրի համար դիմում է ներկայացրել ԱՄՆ Արտոնագրերի և ապրանքանիշերի բյուրո։ Ինչպես հայտնում է Patently Apple պարբերականը, այս անգամ ընկերությունը մշակում է ծալովի պլանշետ։
Դա հաստատում է շշուկներն այն մասին, որ Apple-ն աշխատում է LG-ի հետ ծալովի սարքերի ստեղծման ուղղությամբ։
Արտոնագրում նշվում է, որ սարքը գրքի նման կարող է բացվել և փակվել։ Սարքի դիսփլեյը, ըստ ամենայնի, կպատրաստվի OLED-պանելներից։ Չի բացառվում, որ ճկուն էկրանի համար կկիրառվեն միկրո- LED դիսփլեյների ստեղծման մշակումները։
Նոր արտոնագիրը թույլ կտա ընկերությանն առաջ շարժվել և շուկա թողարկել ավելի բարդ սարքեր։