Սորոնբայ Ժեենբեկովը պաշտոնապես ստանձնել է Ղրղըզստանի նախագահի լիազորությունները, հայտնում է «Կաբար» գործակալությունը։
Այսօր Բիշքեկի Ալա-Արչա պետական նստավայրի ընդունելությունների տանն ընթանում է նոր նախագահի երդմնակալության արարողությունը։
Արարողության ժամանակ Ժեենբեկովը երդում է տվել։ Այնուետև ԿԸՀ նախագահ Նուրժան Շաիլդաբեկովը պետության նոր ղեկավարին է հանձնել երկրի նախագահի կրծքանշանն ու վկայականը։ Բացի այդ, հեռացող նախագահ Ալմազբեկ Ատամբաևը պետության նոր ղեկավարին է փոխանցել երկրի դրոշը։ Ատամբաևը ներողություն է խնդրել այն համաքաղաքացիներից, ում հույսերն ինքը չի արդարացրել։