Friday, 29 03 2024
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար

Հայաստանը՝ խիստ կարևոր իրադարձության շեմին

Ինչպիսին կլինի նոյեմբերի 24-ը Հայաստանի նորագույն պատմության և ընդհանրապես հայ ժողովրդի պատմության ու հայկական պետականության կենսագրության մեջ: Այն կդառնա պատմական և նշանակալից մի օ՞ր, թե՞ նոյեմբերի 24-ը կա՛մ կհիշենք ափսոսանքով, կա՛մ չենք հիշի ընդհանրապես: Այդ ամենը պարզ կլինի այսօր, մի քանի ժամ հետո, երբ Բրյուսելում կմեկնարկի Արևելյան գործընկերության ծրագրի գագաթնաժողովը, որի շրջանակում սպասվում է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումը: Կավարտվի՞ այսօր այդ փաստաթղթի, այդ քաղաքական կարևոր գործընթացի գրեթե տասնամյակ տևող ոդիսականը, թե՞ ոչ:

2009-10 թվականներից Հայաստանը բանակցեց ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրման համար, հետո, սակայն, մոտ չորս տարի տևած բանակցությունը ջուրն ընկավ հայտնի սեպտեմբերի 3-ով: Դրանից հետո մոտ մեկ տարի անորոշություն և շփոթություն էր Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում, ըստ էության՝ մշուշոտ ապագա: Մշուշը սկսեց ցրվել 2014 թվականից, երբ հայտարարվեց, որ կողմերը սկսում են բանակցել շրջանակային նոր համաձայնագրի շուրջ, որն, իհարկե, նույնը չէ, ինչ Ասոցացման համաձայնագիրը, սակայն ունի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հույժ կարևոր նշանակություն Հայաստանի թե՛ զարգացման, թե՛ անվտանգության համար:

Եվ ահա, շրջանակային համաձայնագրի գործընթացը մոտենում է ավարտին, փետրվարին հայտարարվեց բանակցության բարեհաջող ավարտի մասին, մարտին նախաստորագրվեց համաձայնագիրը Երևանում, և այսօր ԵՄ ԱլԳ ծրագրի գագաթնաժողովի շրջանակում սպասվում է ստորագրումը: Դա տեղի ունենալու դեպքում նոյեմբերի 24-ը իսկապես պատմական օր կարող է լինել Հայաստանի պատմության մեջ, քանի որ այն նոր էջ է Հայաստանի ու Եվրամիության հարաբերություններում, Հայաստանի պետականության միջազգային սուբյեկտության նոր և կարևոր մի քայլ, որն իր արտացոլումն է ունենալու ամբողջ կովկասյան տարածաշրջանում, որը Հայաստանի համար նոր հնարավորությունների ճանապարհներ է բացելու կենսագործունեության բոլոր ուղղություններով:

Իհարկե, ներկայիս գործընթացը չի անցել և չի անցնում առանց տագնապների, առանց խոչընդոտների մասին մտահոգությունների, և առաջին հերթին, բնականաբար, Ռուսաստանի խանդի տեսանկյունից, որն էլ կարող էին և վստահաբար կփորձեին, փորձել են օգտագործել Հայաստանին արգելակելու հարցում մյուս շահագրգռված կողմերը՝ Ադրբեջանն ու Թուրքիան: Երեկ ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ հարգանքով են վերաբերվում Հայաստան-ԵՄ համաձայնագրին: Դա նշանակում է կամ պետք է որ նշանակի Ռուսաստանի  լոյալ վերաբերմունք համաձայնագրին, ինչն, իհարկե, կարևոր գրավական է ստորագրության իրատեսականության համար: Այդուհանդերձ, քանի դեռ ստորագրությունը դրված չէ, գրված չէ պատմությունը և դժվար է ասել, թե ինչ պատմություն է գրված: Մյուս կողմից, իհարկե, կարևոր է արձանագրել մի բան՝ կարևոր է մի կողմ դնել էմոցիաները և իռացիոնալ սպասումները, ավելորդ հուզականությունը:

Անկասկած, ոգևորիչ է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը, պատմական իրողություն, հայկական պետականության նոր մակարդակ, սակայն, այդուհանդերձ, հարկ է հիշել՝ համաձայնագիրը ինքնաբերաբար չի փոխելու Հայաստանի կյանքը ոչնչով: Այլ կերպ ասած՝ այն համաձայնագիր է, ոչ թե կախարդական փայտիկ: Համաձայնագիրը Հայաստանին տրվող հնարավորություն է, եվրոպական քաղաքակրթության ձեռքբերումների փորձը Հայաստանին փոխանցելու պատրաստակամություն, փոխշահավետ համաձայնություն: Բայց Հայաստանը պետք է ցուցաբերի այդ հնարավորությունն իրագործելու կարողություն, կամք, միտք, ունակություններ և ի վերջո՝ ներքին մեծ մղում ու երազանք, որը ավելին է, քան լոկ քաղաքական շահը և անվտանգությունը:

Եվ ուրեմն՝ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կլինի պատմական իրադարձություն, սակայն Հայաստանը, առաջին հերթին Հայաստանի հանրությունը պետք է անեն ամեն ինչ համաձայնագիրն անընդհատ ներկա, անընդհատ գործող, աշխատող, հայկական պետականության զարգացման հզոր տուրբիններից մեկը դարձնելու համար՝ բարեկեցիկ և անվտանգ իրական ապագա կառուցելու համար:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում