Քիմ Քարդաշյանը հեռացրել է իր օգնականին, ով նրա մոտ աշխատել է 4 տարի:
«Քիմը որոշել է բաց թողնել Ստեֆանիին,- պատմել է աղբյուրը PEOPLE պարբերականին:- Նա լավ օգնական էր, բայց երբ Ստեֆանին ցանկացել էր ավելի մեծ դեր ունենալ Քիմի բիզնեսում, դա պարզապես չէր գործել: Քիմը նրան հնարավորություն էր տվել, բայց կարճ ժամանակ անց պարզ էր դարձել, որ Ստեֆանիի գիտելիքները պարզապես չեն բավարարում, որպեսզի այդպիսի պարտականություններ ստանձնի: Քիմը որոշել էր հեռացնել Ստեֆանիին»:
Քիմից առաջ Ստեֆանին մի քանի տարի աշխատել է «Բևերլի-Հիլզի իսկական տնային տնտեսուհիներ» ռեալիթի-շոուի կրեատիվ տնօրենի մոտ: Նրա գործընկեր, Pussycat Dolls-ի հիմնադիր Ռոբին Անտինն է Ստեֆանիին ծանոթացրել Քարդաշյանի ընտանիքի հետ: