ԱՄՆ-ում 70-ամյա տղամարդու ուղեղում, ով բժշկի է դիմել բողոքելով գիտակցության շփոթմունքից, հայտնաբերել են ուղեղը վնասած սնկային մակաբույծ: Այս մասին հայտնում է Science Alert-ը:
Տղամարդը բժիշկներին հայտնել է, որ իրեն տարօրինակ է զգացել մի քանի օր առաջ: Բժիշկները նշել են, որ հիվանդը «շփոթված» տեսք է ունեցել: Նրան համակարգչային և մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա են նշանակել:
Հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդու ուղեղում և ներքին օրգաններում նորագոյացություններ կան: Մակերիկամների հյուսվածքի բիոպսիան խմորիչ բջիջներ է հայտնաբերել: Մասնագետները եզրակացրել են, որ հիվանդությունը պայմանավորված է եղել Histoplasma capsulatum սնկի սպորներով, ինչը հանգեցնում է գիստոպլազմոզի: Սովորաբար այս հիվանդությունը թոքերն է վնասում, բայց սունկը կարող է այլ օրգաններ ևս ներթափանցել:
Հիվանդը հայտնել է, որ 30 տարի առաջ Հյուսիսային Կառոլինա է այցելել, որտեղ տարածված է այդ հիվանդությունն առաջացնող սունկը: Սակայն հիվանդն ամբողջ կյանքում ապրել է Արիզոնայում, որտեղ Histoplasma capsulatum-ի աճի պայմաններն անբարենպաստ են: Բժիշկները ենթադրում են, որ վարակումը հենց այդ ժամանակ է տեղի ունեցել ԱՄՆ-ի արևելքում, սակայն դա եզակի դեպք է, երբ գիստոպլազմոզը մի քանի տասնմայակ առանց ախտանիշերի է ընթացել: