Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Արդարադատության նախարարությունը լրագրողական կազմակերպություններից որևէ առաջարկ չի ստացել

2017 թվականի նոյեմբերի 20-ին լրագրողական կազմակերպությունները զանգվածային լրատվության միջոցներում հրապարակել էին «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ հայտարարություն:

ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վերջինիս հեղինակներն անդրադարձել էին ՀՀ կառավարության նոյեմբերի 16-ի նիստում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծին և հարակից օրենսդրության մեջ լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին հավանություն տալու որոշմանն ու ներկայացրել նախագծի մշակման գործընթացի վերաբերյալ իրենց տեսանկյունը, ըստ որի՝ նախագծի մշակման ընթացքն իրականացվել է ոչ թափանցիկ և նախագիծն ուղարկվել է ՀՀ կառավարություն առանց հանրային քննարկման ներկայացնելու:

«Հայտարարությամբ լրագրողական կազմակերպությունները կոչ էին անում ՀՀ կառավարությանը, մասնավորապես, ստեղծել պետական կառույցների մասնագետներից ու անկախ փորձագետներից բաղկացած աշխատանքային խումբ՝ ժամանակակից պահանջներին համապատասխանող օրինագիծ մշակելու նպատակով։

Չանդրադառնալով հայտարարության մեջ ներառված մի շարք անհիմն մեղադրանքներին և ապատեղեկատվությանը, ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարում է , որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծը, որի մշակումը պայմանավորված էր ՀՀ Սահմանադրության փոփոխություններով, պատրաստվել է Արդարադատության նախարարության կողմից և սահմանված կարգով (ՀՀ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին հոդվածի 4-րդ մասը, ՀՀ կառավարության 25 մարտի 2010 թվականի N 296-ն «Հանրային քննարկումների կազմակերպման եվ իրականացման կարգը հաստատելու մասին» որոշում) դրվել է հանրային քննարկման իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Հարկ է նշել, որ հանրային քննարկման ընթացքում, ինչպես նաև դրանից հետո՝ առ այսօր, նախագծի վերաբերյալ որևէ դիտողություն կամ առաջարկություն Արդարադատության նախարարությունը չի ստացել:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ ՀՀ արդարադատության նախարարությունը մշտապես կարևորել է հանրային կարծիքը օրինաստեղծ գործընթացում, օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություն կամ առաջարկություն ստանալու դեպքում, պատրաստ է դրանք քննարկել», – ասված է ԱՆ հաղորդագրության մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում