Թուրքիայում ընտանիքում վեճի պատճառով, որն առաջացել է անվան ընտրության շուրջ, մեկ մարդ է մահացել, 7 հոգի վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում է vedomosti-ua.com-ը:
Դեպքը տեղի է ունեցել Օսմանիա նահանգում՝ ծնողներից յուրաքանչյուրը ցանկացել է նորածին երեխային, ով արդեն հինգերորդն է ընտանիքում, անվանակոչել իր հոր անունով:
Վեճի հետևանքով մահացել է երեխայի մորեղբայը՝ 23-ամյա Մուսա Չեսանը:
«Տարաձայնությունները սրվել են, երբ Էմինե Չեսանը լքել է իր տունը, ինչը հանգեցրել է զինված հակամարտության հավաքված ընտանիքների միջև»,- հայտնում է աղբյուրը: