Saturday, 20 04 2024
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»

Սոցփաթեթի շրջանակում բժշկական ծառայություններից 50 օրում օգտվել է 17.188 մարդ

Հոկտեմբերի 1-ից սոցիալական փաթեթի շահառուները բժշկական օգնություն են ստանում պետության կողմից երաշխավորված ապահովագրական փաթեթի շրջանակում: Գործունեության 50 օրվա ընթացքում առողջապահական ապահովագրությունից օգտվել է 17.188 մարդ, որից 1346-ին մատուցվել է վիրահատական ծառայություն, տեղեկացնում են Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:

Ամփոփելով արդյունքները` կարելի է ասել, որ նոր կարգով, համեմատաբար քիչ ֆինանսական ռեսուրսներ ներգրավելով, հնարավորություն է ստեղծվել առավելագույն և պատշաճ ծառայություններ մատուցել։ Բացառվել են շահառուներին հերթագրելու դեպքերը։ Այս համակարգով շահառուն ինքն է որոշում, թե իր գումարն ուր փոխանցվի։ Ինքն է ընտրում ոչ միայն ստացիոնար բուժման, այլև տարեկան բուժզնությունն անցնելու բժշկական կազմակերպությունը։

Ինչպես և սպասվում էր` ծրագիրը մեկնարկեց բավական մեծ դիմելիությամբ, ինչը կուտակումների արդյունք էր։ Բանն այն է, որ սահմանափակ բյուջեով պայմանավորված` բարձր վարկանիշ ունեցող հիվանդանոցներում, հատկապես ծրագրին նախորդած ամիսներին, սոցիալական փաթեթի շահառուներին հաճախ հերթագրում էին։ Խոսքն, իհարկե, ոչ անհետաձգելի բժշկական ծառայությունների մասին է։

Ծրագրի նկատմամբ հսկողություն են իրականացնում ինչպես նախարարության պետական առողջապահական գործակալության մասնագետները, այնպես էլ` ապահովագրական ընկերությունները։ Միաժամանակ, շահառուներին տրամադրվող բոլոր ծառայությունները ներբեռնվում են էլեկտրոնային առողջապահական համակարգ։ Նման մակարդակի վերահսկողությունն, անշուշտ, լուրջ երաշխիք է ինչպես պետական բյուջեի միջոցների առավել նպատակային ու արդյունավետ օգտագործման, այնպես էլ` բժշկական ծառայությունների ժամանակին և պատշաճ մատուցման:

Ի տարբերություն նախկինի, մշակվել են ապահովագրական ընկերությունների ֆինանսական և գործառնական կարողությունների գնահատման, ինչպես նաև մատուցված ծառայությունների որակական ցուցանիշներ: Ի դեպ, ապահովագրական ընկերության և շահառուի միջև ծագած վեճերի դեպքում շահառուն կարող է դիմել ֆինանսական հաշտարարի գրասենյակ, որը 10 օրվա ընթացքում լուծում կտա ցանկացած բողոքի: Ֆինանսական հաշտարարի որոշումները վերջնական կլինեն ապահովագրական ընկերության համար, սակայն շահառուն հնարավորություն կունենա բողոքարկելու նաև դատարանում:

Ուսումնասիրելով համակարգի դրույթների իրականացման արդյունքները, կատարելով անհրաժեշտ շտկումներ` առաջիկայում նույն մեխանիզմով կկազմակերպվի բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խնբերի ավելի քան 600.000 բնակչության բժշկական սպասարկումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում