Tuesday, 23 04 2024
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը

Հոկտեմբերի 27-ի գործով մահացած Էդիկ Գրիգորյանի հարազատներին ճնշո՞ւմ են

Նոյեմբերի 13-ին մահացած Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալ Էդիկ Գրիգորյանի մահվան հանգամանքները պարզելու համար քրեական գործ է հարուցվել։ Ներկայումս քննություն է գնում։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանների շահերի ներկայացուցիչ Ռոբերտ Ռևազյանը։ «Գործ է հարուցվել, քննություն է գնում, բայց ուրիշ ոչ մի հարցի չեմ կարող պատասխանել և որևէ այլ ինֆորմացիա չեմ կարող տրամադրել»,- ասաց փաստաբանը։

Գործի քննության վերաբերյալ ինֆորմացիա տրամադրելու հարցում առանձնապես շահագրգռված չեն նաև Էդիկ Գրիգորյանի հարազատները։ Հայրը, որ դեպքի առաջին օրը լրատվամիջոցներով հայտարարում էր, թե իր որդուն սպանել են, այսօր ի պատասխան մեր բոլոր հարցերի միայն արձագանքում էր. «Ես ոչինչ չգիտեմ, ինձ ոչ մի բան մի հարցրեք, ինձ ոչ մի հարց մի տվեք»։

Էդիկ Գրիգորյանին սպանելու վերաբերյալ Գարեգին Գրիգորյանի հայտարարություններից հետո մենք գնացել էինք իենց տուն հարցազրույցի։ Հարցազրույցի համար նախնական պայմանավորվածություն կար, նշանակված էր օր և ժամ։ Սակայն երբ գնացինք հարցազրույցի, պարոն Գրիգորյանը, նրա որդին հրաժարվեցին վիդեոհարցազրույցից և առհասարակ որևէ հարցազրույցից։ Նրանք միայն մի քանի տեղեկություններ տվեցին մահվան օրը տեղի ունեցածից, շտապօգնությւան մեքենայի ժամանելու ժամերից։

Հոկտեմբերի 27-ին վերաբերող բոլոր հարցերը անպատասխան մնացին։ Երբ անցնում էինք այդ թեմաներին, միանգամից պատասխան էր հնչում՝ դա մեր գործը չի, մեզ միայն մեր որդու մահվան հանգամանքներն են հետաքրքիր։

Այսօր արդեն, պարզվում է, որ իրենք չեն ցանկանում խոսել անգամ Էդիկ Գրիգորյանի մահվան հանգամանքներից, շտապօգնության բժշկից, նրա միջամտություններից։

Այս ամենը հիմք է տալիս եզրակացնելու, որ նրանց վրա ճնշում կա, կամ սպառնալիք է եղել առհասարակ չխոսել և չանդրադառնալ կատարվածին։

Գրիգորյանները, սակայն, կարող են հակառակը ապացուցել իրենց պահվածքով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում