Նյու Յորքի Framlab դիզայներական գործակալությունը մշակել է արտասովոր նախագիծ, որը կոչված է ապահովելու Նյու Յորքի անօթևաններին կացարանով։
Homed նախագիծը հորինվել է որպես ուղղահայաց ամուր բլոկների և բնակելի մոդուլների համադրություն, որոնք կամրացվեն արդեն գոյություն ունեցող շենքերի պատերին։ Դրանք նախագծված ու եռաչափ տպիչով ստեղծված են մեղվի փեթակի տեսքով, անհրաժեշտության դեպքում կարող են հեշտությամբ քանդվել ու հավաքվել։
Այսօր Նյու Յորքի փողոցներում ապրում է մոտ 61 հազար անօթևան։ Homed նախագիծը կարող է դառնալ այդ խնդրի գեղեցիկ ու հարմարավետ լուծում։
Մոդուլներից յուրաքանչյուրն ունի պատուհան, դուռ, օդափոխության համակարգ, ջերմա- և ձայնամեկուսացում։
Ցերեկը մոդուլների պատուհանները կարտացոլեն փողոցի պատկերը, իսկ երեկոյան կցուցադրեն գովազդ և գումար կաշխատեն դրանց ստեղծողների համար։