Ֆինլանդիայում Fazer ընկերությունը նոյեմբերի 24-ից կսկսի հացի վաճառք, որը կպատրաստվի միջատների օգտագործմամբ, հայտնում է Interfax-ը։
Ընկերությունում նշել են, որ նման արտադրանքն իր տեսակի մեջ առաջինն է աշխարհում։ Մեկ հացի պատրաստման համար օգտագործվում է 70 չորացված ծղրիդ, որոնք մանրացվում են ու ավելացվում ալյուրին։
«Ծղրիդներից պատրաստված հացը սպիտակուցի հիանալի աղբյուր է, բացի այդ, միջատներում պարունակվում են օգտակար ճարպաթթուներ, կալցիում, երկաթ և վիտամին В12»,-ասել է ընկերության նորարարությունների հարցերով տնօրեն Յուհանի Սիբակովը։
Ընկերությունը հայեցակարգը մշակել է 2016 թվականի ամռանից և սպասել համապատասխան օրենքի ընդունման՝ այդ մթերքի արտադրություն սկսելու համար։