Ավստրալացի երգչուհի Sia-ն թողարկել է սուրբծննդյան տեսահոլովակ՝ Santa’s Coming For Us երգի հիման վրա։ Հոլովակը մի քանի ժամում YouTube-ում դիտվել է մոտ 800 հազար անգամ։
Տեսահոլովակի ստեղծագործությունը կընդգրկվի երգչուհու ապագա՝ Everyday Is Christmas ալբոմում, որը կներառի սուրբծննդյան և տոնական երգեր, որոնք գրվել են անձամբ Sia-ի և պրոդյուսեր Գրեգ Քերսթինի կողմից։