Թուրքական իշխանությունները 99 կասկածյալի ձերբակալության հրաման են տվել, ներառյալ բժիշկների ու փաստաբանների, որոնց մեղադրում են Ֆեթուլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեջ։ Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը՝ արդեն ձերբակալվել են նրանցից 78-ը։
Ենթադրվում է, որ կասկածյալները հանդիսանում են հաղորդագրությունների փոխանակման ծածկագրված ByLock հավելվածի օգտատերեր, որը, կառավարության տվյալներով, օգտագործվում է Գյուլենի կազմակերպության կողմից։ Գյուլենի FETO կազմակերպությունը մեղադրվում է անցած տարվա հուլիսին հեղաշրջման անհաջող փորձի կազմակերպման մեջ։
Գյուլենը, ով 1999 թվականից ապրում է Փենսիլվանիայում, հերքում է իր մասնակցությունը պետական հեղաշրջմանը։
Թուրքիայի ՆԳՆ տվյալներով՝ հետաքննություն է անցկացվում հավելվածի 23 հազար օգտատերերի դեմ։
Անցած ամռանը տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո ավելի քան 50 հազար մարդ փակվել է բանտում մինչ դատը, մոտ 150 հազար մարդ հեռացվել է աշխատանքից ռազմական, պետական և մասնավոր ոլորտներում։