Ռուսաստանը հետաքրքրված է ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորմամբ։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ԼՂ հակամարտության կարգավորումը հանդիսանում է Ռուսաստանի առաջնահերթություններից մեկը։ Մենք շատ ենք ցանկանում, որպեսզի այդ հակամարտությունը կարգավորվի, և որքան շուտ, այնքան ավելի լավ»,-հավելել է Զախարովան։
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքը տևում է ոչ թե շաբաթներ, այլ այն տարվում է մշտապես։