Այսօր առավոտյան տեղեկություններ էին տարածվել, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ծանր վիճակով հոսպիտալացվել է դիաբետի պատճառով և չի կարողանում քայլել։
Արմեն Ջիգարխանյանի ընկերը հերքել է դերասանի հրատապ հոսպիտալացման լուրերը։ Արթուր Սողոմոնյանի խոսքով՝ Արմեն Բորիսովիչն իրեն լավ է զգում և գտնվում է հանգստյան տանը։
«Դա հերթական սուտն է։ Նա երեկվանից հանգստյանն տանն է, իրեն լավ է զգում»,-ասել է Սողոմոնյանը։ Այդպիսով՝ նա հերքել է Ջիգարխանյանի անվան Մոսկվայի դրամատիկական թատրոնի մամլո քարտուղար Նատալյա Կորնեևայի տարածած տեղեկությունները։