Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

«Ես ապստամբ չեմ…». Սասնա Ծռերի գործով ոչ բոլորն են իրենց «Ծուռ» համարում

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ապակեպատ դահլիճում Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց «Սասնա Ծռեր-3» գործի դատական քննությունը:

Գործի այս մասով ամբատանյալի աթոռին են Կարո Եղնուկյանը, Արմեն Լամբարյանը, Աշոտ Պետրոսյանը, Խաչատուր Գիչյանը, Արթուր Սողոմոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Արթուր Մելքոնյանը, Մանվել Աթոյանը, Վարդգես Գևորգյանը, Հովհաննես Վարդանյանը և Տիգրան Սարգսյանը:

Դատական նիստը սկսվեց նորից Կարո Եղնուկյանի մասնակցության հարցի քննարկումով: Կարո Եղնուկյանին ընդհանրապես դատարան չէին ներկայացրել: «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետի գրության համաձայն՝ Կարո Եղնուկյանի ճնշումը բարձր է եղել՝ 190/100, նա ի վիճակի չի եղել տեղափոխվելու դատարան:

Ինքը՝ Կարո Եղնուկյանը դիմում էր գրել դատարանին՝ նշելով, որ ինչպես արդեն ներկայացրել է՝ դատական նիստի նախորդ գիշերվանից ճնշումը միանգամից բարձրանում է, իսկ նիստից հետո ինքնիրեն իջնում է: Կարո Եղնուկյանը նորից խնդրել էր դատական նիստերն անցկացնել իր բացակայությամբ:

Նույնը միջնորդեց նաև Եղնուկյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Բայց դատարանը միայն տվյալ նիստի վերաբերյալ որոշում կայացրեց՝ նիստն անցկացնել Կարո Եղնուկյանի բացակայությամբ` նկատի ունենալով,  որ նիստին ներկա է նրա շահերի պաշտպանը:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալ Գառնիկ Հովակիմյանը տեղեկացրել է՝ Դատապարտյալների հիվանդանոցից Հովակիմյանին, Խաչատուր Գիչյանին, Արթուր Սողոմոնյանին ու Արմեն Լամբարյանին դատարան են տեղափոխում անմարդկային պայմաններում: Տեղափոխող մեքենայի՝ «Գազելի» մեջ երեք խցիկ է առանձնացված, օդափոխությունը ահավոր է, մարդկանց տեղափոխում են «պրես արած»: Ու եթե քայլեր չձեռնարկվեն իրավիճակը շտկելու՝ տեղափոխման մարդկային, տանելի պայմաններ ապահովելու ուղղությամբ, պաշտպանական կողմը կդիմի ՄԻԵԴ:

Խաչատուր Գիչյանը հայտարարեց. «Էնքան նեղ էր, սիրտս տրաքում էր»:

Այնուհետև հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան, Վարդգես Գևորգյանի շահերի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդեց իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը վերացնել կամ գրավ կիրառել ու ազատել կալանքից:

Պաշտպանները միացան միջնորդությանը, մեղադրողները առարկեցին՝ ամեն բան կրկնվեց՝ ինչպես մյուս նույնաբովանդակ միջնորդությունների ժամանակ: Եվ, ինչպես մնացած նույնատիպ ու ոչ նույնատիպ միջնորդությունները, սա ևս մերժվեց դատարանի կողմից:

Վարդգես Գևորգյանը մերժման որոշումը լսելուց հետո հայտարարեց. «Դուք ապացուցում եք մեր՝ ռազմագերու կարգավիճակը… Ես ապստամբություն եմ կատարել, ինձ մի՛ դիմեք «ամբաստանյալ» բառով»:

Նախագահող Արտուշ Գաբրիելյանը մինչ այս նիստը նման պահանջ չէր լսել, այդ պահանջը ամենայն սրությամբ արծարծվում է գործի մյուս երկու մասերի քննության ժամանակ: Ցանկանալով այս հարցը փակել միանգամից՝ դատավորը բացատրական աշխատանք տարավ. «Մենք դատարանի դահլիճում ենք, պիտի հարգենք օրենքի պահանջները և օգտագործենք բառեր, որոնք իրավաբանորեն պարտավոր ենք կիրառել: Թե ինչ եք կատարել, ինչ չեք կատարել, քննության արդյունքում կգնահատվի: «Ամբաստանյալ» բառից մի՛ նեղվեք, մի՛ նեղացեք, դա վիրավորական բառ չէ: Ձեզ ի՞նչ է, պիտի ամբաստ… ամբաստ…, ներողություն՝ ապստա՞մբ անվանենք դատարանում… Սիրալից լինենք իրար հանդեպ…»: «Ապստամբ» բառը դատավորին, երևի, շատ խորթ էր, նա ավելի սովոր էր «ամբաստանյալին», այնպես որ՝ նկատելիորեն դժվար արտաբերեց…

Վարդգես  Գևորգյանը նորից արտահայտվեց. «Իսկ օրենքով ճի՞շտ ա, որ մեր ամեն մեկի համար մի զինված ոստիկան ա գալիս»:

Դատավորն ասաց, որ դա էլ է օրենքով:

Արմեն Լամբարյանը հայտարարեց. «Եթե հղում անեմ մեր մայր օրենքին՝ Սահմանադրությանը, մեր իշխանությունը բռնազավթված է: Մեր արածը ապստամբություն է, մենք ռազմագերիներ ենք: Եթե հանցագործներ կան, ապա դրանք քննչական մարմիններն են, մեղադրողները… Եթե լավ աշխատեին, պետությունը լավ վիճակում լիներ, մենք ապստամբություն չէինք անի…»:

Դատավոր Ա. Գաբրիելյանը հորդորեց. «Բոլորդ պիտի հարգալից լինեք… Ես տենց եմ անելու… Ապստամբություն եք արել, թե ինչ եք արել, արարք եք կատարել, թե չեք կատարել, այն քրեորեն պատժելի է, թե չէ՝ դատական քննության արդյունքում այդ բոլորը կպարզվի: Հիմա այստեղ գտնվող բոլորը դեռ անմեղ են…»:

Ներկաներին դուր եկան դատավորի վերջին բառերը, իսկ Արմեն Լամբարյանը շարունակեց. «Ժողովրդի կամոք ինչ որ կատարվում ա՝ արդար ա: Ժողովուրդը ցանկացել է ապստամբել, մենք  ապստամբել ենք…»:

Դատավորը փորձեց հումորի տալ՝ դիմելով Լամբարյանին. «Չորս ամիս ա՝ չէիր խոսում, քեզ ի՞նչ էղավ. Աշոտ Պետրոսյանի կողքին ես նստել՝ դրա համա՞ր ես խոսում»:

Դատավորը հորդորեց անցնել նիստի բնականոն ընթացքին:

Այս նիստերում կրկնվող միջնորդությունների շարքից առանձնացող միջնորդությամբ հանդես եկավ Մանվել Աթոյանը: Նա հայտարարեց. «Ուզում եմ գործի իմ մասը անջատեք ու առանձին քննեք: Ես ապստամբ չեմ, կապ չունեմ էս գործի հետ: Ես Սասնա Ծռերի անդամ չեմ, ՊՊԾ-ում չեմ եղել, տեղն էլ չգիտեմ… Էս դատավարությունը շատ երկար է տևելու, ես չեմ ցանկանում երկար ժամանակով փակված մնալ: Իմ գործը մի քանի դատով կվերջանա, քանի որ իմ անմեղությունը ակնհայտ ա…»:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը միացավ Աթոյանի միջնորդությանը ու նշեց, որ միջնորդությունը բավարարելու, գործի տվյալ մասն անջատելու դեպքում Մանվել Աթոյանը կօգտվի իր գործը ողջամիտ ժամկետում քննելու իրավունքից:

Արդյո՞ք Աթոյանի մասի անջատումը կանդրադառնա գործի լրիվության ու ամբողջականության վրա: Փաստաբանի կարծիքով՝ չի անդրադառնա, հետևաբար այդ մասը կարելի է անջատել:

Փաստաբանը հիշեցրեց, որ Մանվել Աթոյանին մեղադրում են հեռախոսազանգեր կատարելու, ՊՊԾ-ից դուրս գտնվող անձանց  «Մոլոտովի կոկտեյլներ» պատրաստելու կոչ անելու, ոգևորելու համար:

Փաստաբանը նշեց, որ դատարանը արդեն իսկ որոշում կայացրելէ  գործը մասերի բաժանելու վերաբերյալ և այդ որոշման հիմքում դրել է նաև ողջամիտ ժամկետներում քննությունը կատարելու սկզբունքը: Նախաքննական մարմինն էլ նույն սկզբունքի վրա հիմնվելով՝ գործը երկու մասի բաժանած էր դատարան ներկայացրել: Հիմա էլ Մանվել Աթոյանն է նույն սկզբունիք վրա հիմնվելով՝ միջնորդություն արել, որը ենթակա է բավարարման:

Փաստաբան Արայիկ Պապիկյանը նշեց, որ Մանվել Աթոյանի ու Սասնա Ծռերի գործերի միջև կապ գտնելու համար շատ մեծ ցանկություն է անհրաժեշտ: Ընդհանրապես՝ գործը սկզբում երկու, ապա երեք մասերի բաժանելը նախաքննական մարմնի, ապա՝ դատարանի կողմից արհեստածին երևույթ էր, իրավաբանություն  չէր: Իսկ Մանվել Աթոյանը շատ ճիշտ պահանջ է ներկայացրել…

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը նշեց, որ այս գործից Մանվել Աթոյանի, ինչպես նաև Կարո Եղնուկյանի մասերը պիտի անջատվեն՝ հիմքերը ակնհայտ են: Այս միջնորդությունը բավարարելով՝ դատարանը պիտի առաջնորդվի ողջամիտ ժամկետներում քննության սկզբունքից:

Փաստաբան Գրիշա Բալասանյանն ասաց, թե Մանվել Աթոյանին կալանքի տակ պահելը կրում է պատժիչ բնույթ, քանի որ նա ստիպված է երկար ժամանակ սպասել ամբողջ գործի քննության ավարտին: Փաստաբանը նշեց՝ մարդը ՊՊԾ չի մտել, բայց երկար ժամանակ նստելու և լսելու է, թե ներսում ով ինչ է արել… Ըստ փաստաբանի՝ եթե պետությանը ձեռք է տալիս գործը մասերի բաժանելը, հիշում են ողջամիտ ժամկետում գործը քննելու սկզբունքը, իսկ եթե մարդու իրավունքների պաշտպանությանն է վերաբերում՝ չե՞ն հիշում:

Խաչատուր Գիչյանը միացավ միջնորդությանը. «Իմ գործն էլ առանձնացրեք»:

Մեղադրողները անմիջապես առարկեցին միջնորդության դեմ՝ նշելով, թե Մանվել  Աթոյանի մասն առանձնացնելը անպայման կանդրադառնա գործի լրիվության ու ամբողջականության վրա: Մինչև Աթոյանի մասին հասնելը գործի քննությամբ պետք է հաստատվի կամ ժխտվի՝ կազմակերպված հանցավոր համագործակցության գործողություններն առկա եղե՞լ են, թե՞ ոչ: Իսկ ստեղծել ևս մի գործ, որի քննության ընթացքում պիտի հետազոտվեն մայր գործի բոլոր ապացույցները, չի բխում գործը ողջամիտ ժամկետում քննելու սկզբունքից:

Փաստաբան Արայիկ Պապիկյանը տարակուսանք հայտնեց՝ եթե Մանվել Աթոյանի մասն առանձնացնելը գործի լրիվության  ու ամբողջականության վրա կազդի, այդ դեպքում ի՞նչ սկզբունքով է նա հայտնվել գործի հենց ա՛յս մասով: Նա ցանկացել է օժանդակել հատկապես, ասենք, Արմեն Լամբարյանի՞ն: Իսկ գուցե նրա տեղը գործի մյուս երկու մասերո՞ւմ պիտի լիներ՝ ի՞նչ սկզբունքով է կատարվել մասերի անջատումը: «Դատավոր Գաբրիելյանի կողմից քննվող գործի լրիվությունն ապահովելու համա՞ր Աթոյանը պիտի լիներ էս  գործում»:

Փաստաբանը նորից հիշատակեց, որ նախաքննական մարմինը գործը սկզբում հենց ողջամիտ ժակետներում քննության սկզբունքը մատնանշելով՝ բաժանել էր երկու մասի: Դատարանը վեց ամիս հետո նույն սկզբունքը մատնանշելով՝ գործը վերաբաժանեց երեք մասի: Վե՞րջ, սա դո՞գմա է:  Կարո՞ղ ենք պնդել, թե այլևս մասեր չեն անջատվի, եթե նույնիսկ օբյեկտիվորեն դրա անհրաժեշտությունը լինի:

Մեղադրողների ու դատարանի դիրքորոշումը նկատի ունենալով՝ փաստաբանը դժգոհեց. «Մեղադրողներն ու դատարանը սվիններով են ընդունում պաշտպանական կողմի ցանկացած միջնորդությունը, ասես՝ մենք ի սկզբանե վատն ենք ու սխալ… Սա նման է նրան, որ մարդուն հետևողականորեն անդամահատում են… Մեկ-երկու բարեկամի հետ տեսակցություն թույլատրելը արդեն մեծ բան է համարվում: Բայց էս մարդկանց թթվածինը փակել են, մի բարեկամի հետ տեսակցություն թույլատրելով՝ թթվածինը մի փոքր բացում ու անմիջապես փակում են՝ մարդիկ խեղդամահ են լինում…»:

Փաստաբանը, նկատի ունենալով, որ պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները մերժվում են, կոչ արեց. «Աթոյանի միջնորդությունն ընդունեք որպես իրավաբանների ու ՀՀ քաղաքացիների ներկայացրած միջնորդություն»:

Երբ մեղադրող Պետրոսյանը կանգնեց հերթական առարկողական խոսքն ասելու, Աշոտ Պետրոսյանը տեղից ասաց. «Ես ձանձրանում եմ, կարա՞մ գնամ նկարելու»:

«Հանդիսատեսը» ծափահարեց, մարդիկ աշխուժացան:

Նախագահողը մեղմ զսպեց. «Լավ: Վերջ: Ձանձրանո՜ւմ է…»:

Մանվել Աթոյանի միջնորդությունը տեղում մերժվեց՝ սա այն միջնորդությունը չէր, որի համար դատարանը պիտի հեռանար խորհրդակցական սենյակ:

Հետո շարունակվեց խափանման միջոց կալանավորումը վերացնելու՝ մերժվող միջնորդությունների շարքը:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը սկզբում միջնորդեց Գառնիկ Հովակիմյանի, ապա՝ Արթուր Սողոմոնյանի, Արթուր Մելքոնյանի խափանման միջոց կալանավորումը վերցանել կամ գրավ կիրառել ու ազատ արձակել:

Միջնորդությունները բնականաբար մերժվեցին:

Փաստաբաններ Մուշեղ Շուշանյանն ու Տիգրան Հայրապետյանը հայտարարեցին, որ գործում առկա սկավառակները իրենց չեն տրամարդվել, իրենք այդ նյութերին ծանոթ չեն: Բայց նրանք նշեցին, որ սկավառակները առկա են փաստաբան Լուսինե Սահակյանի մոտ, իրենք գործընկերոջից կվերցնեն, սակայն ժամանակ են խնդրում՝ այդ նյութերին ծանոթանալու համար: Հնարավոր է՝ դրանց վերաբերյալ այս փուլում միջնորդություններ կատարեն:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը նշեց նաև, որ գործերի անջատման-միացման արդյունքում՝ իրեն նախաքննական մարմնի կողմից տրամադրվել են  45 հատորանոց գործի նյութերը: Ինքը պահանջում է, որ տրամադրվեն նաև 75 հատորանոցի նյութերը և այդ նյութերին ծանոթանալու համար…  4 ամիս ժամանակ է խնդրում:

Դատարանը որևէ լուծում չտվեց փաստաբանի պահանջած ժամանակի հարցին, այլ նիստը հետաձգեց… 1 շաբաթով՝ մինչև հաջորդ հինգշաբթի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում