Գործադիրը հավանություն տվեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ արդյունքում ակնկալվում է բարձրացնել քննչական գործողությունների կազմակերպման արդյունավետությունը՝ վերացնելով առանց իրավաչափ նպատակի ընթերականեր ներգրավելու կարգավորումները: «Նախագծով առաջարկվում է սահմանափակել ընթերակաների մասնակցությամբ կատարվող քննչական գործողությունների քանակը, որպես այլընտրանք նախատեսելով տեսաձայնագրումը և մասնագետների կամ փորձագետների մասնակցությունը, ինչը կապահովի քննության արդյունավետությունը և օբյեկտիվությունը»,- ասաց նախարարը: