Friday, 19 04 2024
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին

Շիրակի պետհամալսարանի ստուգումների արդյունքները գաղտնի են պահվում. Ռեկտորն ու նախարարը հակասող հայտարարություններ են անում

Գյումրիի պետական համալսարանում կրքերը չեն հանդարտվում։ Համալսարանի մի քանի դասախոսների բարձրացրած աղմուկը հանգեցրեց նրան, որ կրթության և գիտության  նախարարությունը ստուգումներ սկսեց համալսարանում, սակայն արդեն երկու ամիս է՝ ստուգումների արդյունքները ոչ մի կերպ հասանելի չեն դառնում ո՛չ հանրությանը, ո՛չ լրատվամիջոցներին, ոչ էլ առհասարակ Շիրակի պետական համալսարանի դասախոսական կազմին ու գիտխորհրդի անդամներին։

Ստուգումների արդյունքում կայացած ակտը, ըստ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի, ուղարկվել է համալսարան,  որպեսզի Շիրակի պետական համալսարանի գիտխորհուրդն իր բացատրությունները տա արձանագրված խախտումներին:  Դրան հաջորդելու են ԿԳ նախարարի եզրակացությունն  ու քայլերը: «Խնդիրներ կան ուսումնական պլանների, ծրագրերի, աշխատանքային, բայց հարկավոր է պարզաբանում, ես դեռ չեմ հասկանում, թե ինչ է կատարվել, ես ինչպես կարող եմ կողմ կամ դեմ լինել ինչ-որ բանի, հովանավորել կամ չհովանավորել: Գյումրիի օրինակը առիթ դարձավ, որ սկսվեցին  ուսումնասիրությունները բուհերում»,- նախօրեին լրատվամիջոցների հետ զրույցում ասաց Լևոն Մկրտչյանը:

ԿԳ նախարարի այս արձագանքին հաջորդեց Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի հայտարարությունը, թե իրենք ԿԳՆ ակտին պատասխանել են, մինչդեռ այն չէր քննարկվել համալսարանի գիտական խորհրդում։ Մեզ հասած տեղեկություններով՝ հենց այսօր ԿԳ նախարարությունը Սահակ Մինասյանի ուղարկած ակտի վերաբերյալ պատասխանը հետ է ուղարկել բուհ, որպեսզի այն օրենքով պահանջված կարգով քննարկվի  գիտական խորհրդի կողմից և նոր միայն այդ պատասխանը ուղարկվի ԿԳՆ։ Շիրակի պետական համալսարանի ռեկտորը, սակայն, այդ հարցում էլ չի շտապում։

Համալսարանի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե երբ է գիտխորհրդի նիստ հրավիրվելու, որպեսզի այդ հարցը քննարկվի։ Նա ասաց, որ գիտխորհրդի անդամներից ոչ մեկին հասանելի չէ ակտի բովանդակությունը՝ բացառապես ռեկտորին։ «Ակտը գիտխորհրդի կազմում չի քննարկվել, բայց ինչպես տեսաք ռեկտորի ասուլիսից, ինքն ասաց, որ այդ գրությունը իրեն էր ուղղված, և ինքն էլ պատասխանել ուղարկել է ԿԳՆ։ Ես տեղյակ էլ չեմ՝ առաջիկայում գիտխորհրդի նիստում այն կքննարկվի՞, թե՞ ոչ։ Ինձ թվում էր նաև, որ այդ ակտը պետք է հասանելի լիներ գիտական խորհրդի բոլոր անդամների համար։ Հուսով եմ, որ գոնե նախարարությունը միջնորդ կհանդիսանա, որպեսզի ակտը մեզ համար հրապարակային դառնա»,- ասաց տիկին Ֆարմանյանը։

Սահակ Մինասյանն էլ մեզ հետ զրույցում հաստատեց, որ ակտը չի քննարկվել գիտխորհրդի նիստում։ «Առաջիկայում նիստ կհրավիրվի և կքննարկվի։ Ակտն էլ գիտխորհրդի անդամներին կտրամադրվի այսօր կամ վաղը։ Մեկշաբաթյա ժամկետում նրանք կծանոթանան ակտին, և հետո արդեն կքննարկենք այն»,- ասաց Մինասյանը՝ հրաժարվելով խոսել ակտի բովանդակության մասին: «Դե ոնց ասեմ ձեզ, խախտումներ, բացթողումներ կան, բայց երբ քննարկվի, ավարտվի, ձեզ էլ կուղարկենք դրանք»,- ասաց ռեկտորը՝ անպատասխան թողնելով մեր այն հարցը, թե ինչու էր ավելի վաղ ինքնակամ գրություն ուղարկել ԿԳՆ, և ինչու է այդքան ձգձգվում այս պրոցեսը՝ երկու ամիս առաջ ստուգում է եղել, և առ այսօր դրանց արդյունքները ոչ ոքի հայտնի չեն։

«Շիրակի պետական համալսարանում հայտնաբերված խախտումները դարձել են ԿԳ նախարարի և Սահակ Մինասյանի անձնական նամակագրության առիթ։ Դրանից ոչ մեկը տեղյակ չէ։ Պարոն Մինասյանը չի հասկանում, թե ինչ է բուհական կրթությունը, և բուհում զբաղվում է  տարրական բեսպրեդելությամբ։ Անում է այն, ինչ ցանկանում է»,- մեզ հետ զրույցում ասաց համալսարանի դասախոս,  քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ հավելելով, որ իրենք առանձնապես սպասելիք էլ չունեն, որ համալսարանի գիտական խորհուրդը առանձնապես ինչ-որ բան կփոխի, որոշում կկայացնի։ «Մենք գիտխորհրդին չենք էլ վստահում։ Դա այն գիտխորհուրդն է, որը նույն սեպտեմբերի 25-ին ապօրինի հավաքույթ կազմակերպեց և որոշեց անվստահություն հայտնել փիլիսոփայության ամբիոնի վարիչ Խորիկյանին։ Իրենք իրենց գործառույթներին անգամ ծանոթ չեն։ Նման պայմաններում մենք շարունակելու ենք մեր պայքարը»,- ընդգծեց Համբարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում