Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Կառավարությունը տեսնելով, որ չի կարողանում աճ ապահովել, սկսեց թվերի մանիպուլյացիայով զբաղվել

Հայաստանում սոցիալական ցուցանիշներն ուսումնասիրելիս տպավորություն է ստեղծվում, որ մեր երկիրը խարխափում է խոր թշվառության մեջ: Անգամ պաշտոնական տվյալների համաձայն, որոնք վիճակագիրների կողմից հնարավորինս դրական լույսի ներքո են ներկայացվում, միևնույն է, վիճակը շատ ողբերգական է: Դա է ապացուցում հատկապես Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած այն ցուցանիշը, ըստ որի՝ 2016թ. յուրաքանչյուր ամիս ՀՀ բնակչության մեկ շնչին ընկնող ամսական եկամուտը կազմել է 56.544 դրամ կամ հարյուր եվրո: Այսինքն՝ տարվա կտրվածքով կազմում է 1200 եվրո:

Այս ցուցանիշը շատ ցայտուն է հատկապես եվրոպական երկրների հետ այն համեմատության արդյունքում, երբ այնտեղ ամսական կտրվածքով 1200 եվրո ստանալը համարվում է ցածր վարձատրություն: Ընդ որում՝ հետաքրքիր պատահականությամբ այնպես է ստացվել, որ այդ թիվը գրեթե համընկնում է մեր երկրում սահմանված նվազագույն աշխատավարձի չափին՝ 55.000 դրամին: Դեռ մի 1500 դրամով էլ ավելի է ներկայացվել՝ տպավորություն ստեղծելով, թե մեր քաղաքացիները նվազագույն գումարի հույսին չեն:

Մեր ազգաբնակչության աղքատության մակարդակն ապացուցող ԱՎԾ-ն ևս մի հետաքրքիր ցուցանիշ է հրապարակել, որի դեպքում մոտավոր կերպով հասկանալի է դառնում, թե 2017թ. որքան է կազմելու մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը: Առաջին եռամսյակում այն 325.727 դրամ է կազմել, երկրորդ եռամսյակում՝ 404.302 դրամ: Այսինքն՝ այս տարվա առաջին կիսամյակում մեր յուրաքանչյուր քաղաքացու հաշվով ծախսը կազմել է 730 հազար դրամ՝ 1500 դոլար կամ 1300 եվրո, ինչը գրեթե համընկնում է վերը նշված միջին ամսական եկամուտի չափին: Տարվա կտրվածքով այս թիվը կկրկնապատկվի, գուցե մի փոքր էլ ավելի կկազմի՝ հասնելով 3500 դոլարի:

Մենք կենտրոնանալով հենց այս ցուցանիշի վրա՝ կարող ենք համեմատություն ներկայացնել մի շարք երկրների նույն տվյալները հասկանալու համար, թե Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն ինչ մակարդակի վրա է գտնվում: Այդպիսով՝ մեկ շնչի հասնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջատար եռյակում են Կատարը, Լյուքսեմբուրգն ու Սինգապուրը: Կատարում այդ ցուցանիշն անցնում է 100 հազար դոլարը, մյուս երկու երկրներում մոտենում են այդ թվին: Իհարկե, մենք չենք համեմատվի այս երեքի հետ և կփորձենք մեր ոտքը մեր վերմակի չափ պարզել՝ ԵԱՏՄ շրջանակներում: Այդ համեմատության մեջ անցած տարի Ռուսաստանում 1 շնչին հասնող ՀՆԱ-ն եղել է մոտ 7800 դոլար, Ղազախստանում՝ 6400, Բելառուսում՝ մոտ 4900: Այդ շարքում միայն Ղրղըզստանն է, որտեղ ացելի ցածր՝ մոտ 1000 դոլար ցուցանիշ է գրանցվել: Եվ ընդհանրապես շատ մտահոգիչ է ծանոթանալ այն երկրների ցանկին, որոնք իրենց այդ ցուցանիշներով ՀՀ-ի հետ գրեթե նույն մակարդակին են կամ ավելի ցածր` Գանա, Եմեն, Զամբիա, Կամերուն և այլն: Նշենք, որ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշն ըստ էության ցույց է տալիս տվյալ երկրի զարգացման եւ բարեկեցության աստիճանը: Անդրադառնալով այս ցուցանիշներին՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մեզ հետ զրույցում հիշեցրեց, որ կառավարությունն այս տարվա համար ակնկալում է մեկ շնչին ընկնող 3700 դոլարի ՀՆԱ, 2018թ. համար՝ արդեն 3995 դոլար: «Եթե մենք այդ աճը ապահովենք, դա կարող է նորմալ ցուցանիշ համարվել ՀՀ նման երկրի համար: Բայց նախ մենք պետք է կարողանանք այս տարվա բյուջեն կատարել, քանի որ լուրջ խնդիր կա, որ դա կապահովվի: Երկրորդը՝ հաջորդ տարվա աճը ես ռիսկային եմ համարում և վստահ չեմ, որ կմոտենանք այդ թվին, քանի որ այն աճերը, որ փորձում են ներկայացնել, լուրջ չեմ համարում: Օրինակ, գյուղատնտեսությունը հոկտեմբերին 35 տոկոս աճ է ունեցել: Սա թվերի մանիպուլյացիաների տենդենց եմ համարում, այդ ինչ հաշվարկ են արել, որ նման աճ են ստացել: Վերցնում են այն ոլորտը, որն ամենաանվերահսկելին է, ամենաանհաշվելին ու նման աճ են ցույց տալիս, այն դեպքում, երբ օգոստոս-սեպտեմբերին այնտեղ կտրուկ անկում կար: Ընդ որում՝ անցած տարվա հոկտեմբերին էլ գրեթե նույն վիճակն էր: Այսինքն՝ տարվա վերջին, երբ այդ թվերը սկսում են իրենց դուր չգալ, սկսում են նման մանիպուլյացիաների գնալ:

– Բայց 2018թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ թե՛ վարչապետ Կարեն Կարապետյանը, թե՛ այլ պաշտոնյաներ հայտարարեցին, որ փորձում են վիճակագրությունը ճշտել՝ ակնարկելով, որ նախկինում այն ուռճացվել է: Եվ խոսքը վերաբերում էր հատկապես գյուղատնտեսության ոլորտին:

– Նախ ասում են, որ մտնում են իրական դաշտ՝ մտածելով, որ հնարավորությունները բավարար են, կկարողանան իրենց տոկոսներն ապահովել, հենց փորձում են մոտենալ իրականությանը, ընդհանուր աճից ընկնում են: Հետո ասում են, ինչ անենք, խայտառակ կլինենք, ինչ պատասխան ենք տալու՝ բերեք գրենք 35 տոկոս: 35 էլ չեն գրում, 34․7 տոկոս են գրում, իբր թե ճշգրիտ թվեր են հաշվել: Սա լուրջ չէ, մանիպուլյացիա է:

– Մեր երկրում թեկուզ մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի նշված ցուցանիշներն արդյո՞ք արտահայտում են բնակչության լայն շրջանակների կենսամակարդակը: Չէ որ ՀՀ-ում 30 տոկոս աղքատություն կա: Եվ այդ թեկուց ցածր՝ 3500-4000 դոլարի հասնող ՀՆԱ-ն արդյո՞ք մի խումբ հարուստների միջոցով չի ձևավորվում:

– Միանշանակ այդպես է: Դա հո համամասնորեն բաշխված չէ բոլորի վրա, որ յուրաքանչյուր քաղաքացի ամեն տարի մոտ 4000 դոլարի արդյունք է արտադրում: Մեր երկրում հարուստների 10 տոկոսն իր ձեռքում է պահում ազգային հարստության 70 տոկոսը: Իսկ եթե այն 30 տոկոսը բաժանենք բնակչության 90 տոկոսի վրա, առավելագույնը 1000 դոլար կստանանք: Եթե հավասարաչափ բաշխված լիներ, մենք կունենային երջանիկ հասարակություն:

– Մեր իշխանություններին չի՞ հաջողվում նման պայմաններ ստեղծել, թե՞ դա ունենալու քաղաքական կամք կամ ցանկություն չկա:

– Մենք մեր տնտեսությունը վատ ենք կազմակերպում, երկար ժամանակ տրամաբանությունն այնպիսին էր, որ պատերազմի մեջ ենք և պետք է ամեն ինչ ուղղենք գլխավոր խնդրի լուծմանը, և շատ թերություններ անտեսում էինք: Բայց երբ հեռվից ենք նայում, տեսնում ենք, որ ունեցել ենք կորցրած հնարավորությունների լուրջ տարիներ: Երբ տնտեսական աճ ենք ունեցել, այդ աճը սկսվել է կառուցվածքային փոփոխությունների ենթարկվել՝ մոնոպոլիզացվել: Այն ոլորտները, որտեղ աշխուժություն է եղել, անմիջապես փորձել են պոկել ժողովրդից, մասնավորեցնել կոնկրետ կլանային խմբի շահերի համար: Այն բարեկեցությունը, որը պետք է հասանելի լիներ բնակչությանը, դարձրել են 10-20 ընտանիքի բարեկեցության աղբյուրը: Եվ այսօր մենք այլևս 10 մրցակցային ոլորտ չունենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում