Tuesday, 23 04 2024
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

«Եվ, և»-ի բլեֆը. Հայաստանը՝ Բրյուսելի ու Մոսկվայի հակադրությունների կիզակետում

Հայաստան-Եվրամիություն Շրջանակային համաձայնագրի ստորագրման գործընթացն ուղեկցվում է պաշտոնական ցցուն քարոզչությամբ, թե Հայաստանը կամուրջ է դառնալու ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև: Առաջին հայացքից կարող է թվալ, թե այս գեղեցիկ ներկայացումը միայն Հայաստանի արտաքին քաղաքականության «և, և»-ի բովանդակային դրսևորումն է: Ըստ էության, այդպես էլ կա, սակայն «և, և»-ի և «կամրջի» թեզերը միայն պայմանականորեն կարելի է վերագրել Հայաստանի արտաքին քաղաքականությանը, որովհետև դրանց հետևում անթաքույց երևում է ռուսական օֆիցիոզ քարոզչության ձեռագիրը, որը թերևս նախապատրաստված է Հայաստանի համար:

ԵՄ-ն ու ԵՏՄ-ն, ավելի ճիշտ՝ Ռուսաստանը կամուրջների ու միջնորդների անհրաժեշտություն չունի: Անգամ այսօրվա բարդ, ըստ էության՝ անտագոնիստական հարաբերությունների պարագայում Մոսկվան ու Բրյուսելն ունեն հաղորդակցության բազմաթիվ հրապարակային և ներքին արդյունավետ կանալներ: Սակայն եթե նույնիսկ ապրիորի ընդունենք, որ ԵՄ-ն ու Ռուսաստանը կամրջվելու հարթակ են փնտրում, ապա այսօրվա Հայաստանը՝ իր հետամնաց ու կոռումպացված համակարգով, չի կարող այդ առաքելությունը կատարել: Նույնիսկ միանգամայն հնարավոր է հակառակ սցենարը՝ Հայաստանը կարող է հայտնվել Բրյուսելի ու Մոսկվայի հակադրությունների կիզակետում, եթե չկարողանա վարել ինքնաբավ ու ինքնիշխան արտաքին քաղաքականություն:

«Եվ, և»-ը, մեծ հաշվով, բլեֆ է, որովհետև երկարաժամկետ հեռանկարի իմաստով հնարավոր չէ եվրոպական երկիր կառուցել՝ եվրասիական մենթալիտետով, ավտորիտար մտածողությամբ ու համակարգով: «Եվ, և»-ն ընդամենը այսօրվա ստատուս քվոյի գեղեցիկ փաթեթավորումն է, որը բովանդակային առումով հար և նման է «մետության» բացառմանը և հանգում է, թեկուզ և անուղղակի, Հայաստանում ռուսական ազդեցության քաղաքական լեգիտիմացմանը:

Երբ Հայաստանի իշխանությունները ԵՄ-ի հետ ստորագրվելիք համաձայնագրի համատեքստում անընդհատ թմբկահարում են, թե Հայաստանը կամուրջ է լինելու ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև, ըստ էության՝ ոչ թե մեր նոր առաքելությունն են շեշտադրում, այլ այն հանգամանքը, որ Հայաստանի եվրաինտեգրման ամբողջ գործընթացը, համաձայնագրի մինչև վերջին ստորակետը հանգամանալից համաձայնեցված են Մոսկվայի հետ:

Հայաստանի կամուրջ լինելու մասին հեքիաթները կլսենք այնքան ժամանակ՝ մինչև իրականությունը կթակի Հայաստանի դուռը՝ պահանջելով որոշակի, հստակ դիրքորոշումներ, կողմնորոշումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում