«Գազպրոմը» նախօրեին երեկոյան սկսել է Ադրբեջան բնական գազի մատակարարումը: Այս մասին Trend-ին հայտնել է աղբյուրն ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերությունում:
«Նախօրեին երեկոյան գազը սկսել է հասնել Ադրբեջանի տարածքի համակարգ: Եթե անհրաժեշտություն առաջանա, ինչ-որ ծավալներ կարող են արտահանման ուղղվել: Այդ մատակարարումները նաև SOCAR-ին հնարավորություն կտան ստուգելու իր ստորգետնյա գազի պահեստների ծավալները»,- ասել է պետական ընկերության ներկայացուցիչը:
Մատակարարումն իրականացվում է 2017 թ. նոյեմբերի 21-ին Մոսկվայում ստորագրված պայմանագրի համաձայն: Պայմանագրի շրջանակներում նախատեսվում է Ադրբեջանի շուկա մատակարարել 1,6 մլրդ խմ ռուսական գազ:
Ավելի վաղ «Գազպրոմի» տնօրենների խորհուրդը համաձայնեցրել է Ադրբեջանում ներկայացուցչություն բացելու հարցը: