«Գինու համաշխարհային միտումները և լավագույն փորձը. հետևություններ ու առաջարկություններ Հայաստանի համար» միջազգային երկօրյա համաժողովի շնորհիվ գինեգործները հնարավորություն ունեն ծանոթանալ միջազգային փորձին և քննարկել ոլորտի հետագա զարգացման հարցերը։ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ համաժողովը Հայաստանում առաջին անգամ է կայանում։
«Մեզ համար շատ առանցքային նախաձեռնություն է՝ ընդգծելու համար այս ոլորտի կարևորությունը։ Միջազգային կառույցները, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը մեծ աջակցություն են ցուցաբերել միջազգային մասնագետների ներգրավման և ֆինանսական առումով։ Մենք համոզված ենք, որ համաժողովը գինեգործների համար հետաքրքիր հարթակ կդառնա, որտեղ կկարողանան քննարկել ապագա զարգացման հարցերը, ինչպես նաև կծանոթանան միջազգային փորձին»,- ասաց նախարարը։
Նա ընդգծեց, որ համաժողովի հյուրերը կարող են ծանոթանալ ավելի քան 6000 տարվա պատմություն ունեցող գինու երկրին և իր ավանդույթներին։