Tuesday, 16 04 2024
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սերժ Սարգսյանը կվերադառնա Բրյուսելից և կսկսի

Սերժ Սարգսյանը մեկնում է Բրյուսել, որտեղ մասնակցելու է ԵԺԿ ու ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովներին: Դրանց շրջանակում սպասվող ամենանշանակալի իրադարձությունն իհարկե ԵՄ-ի հետ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումն է, որը ոչ միայն Հայաստանի, ոչ միայն Հայաստան-ԵՄ, այլև երևի թե կովկասյան ու եվրասիական տարածաշրջանի համար կարող է ունենալ առանցքային նշանակություն կամ ներուժ: Համենայնդեպս, առայժմ ամեն ինչ խոսում է այն մասին, որ համաձայնագրի ստորագրմանը չի սպառնում ոչինչ, խոչընդոտներ չկան, եղածները հաղթահարված են, իրավիճակը կայուն է և վերահսկելի:

Եթե Հայաստանը ստորագրի ԵՄ-ի հետ համաձայնագիրը, ապա դրանով ըստ էության կավարտվի արտաքին, այսպես ասած, ակտիվության մի ցիկլ, և Բրյուսելից վերադարձից հետո Սերժ Սարգսյանն ըստ ամենայնի կկենտրոնանա արդեն ներքին խնդիրների վրա: Իհարկե, ներքին խնդիր ասելով խոսքն ամենևին տնտեսական և քաղաքական բարեփոխումների մասին չէ, որոնք պետք է բարձրացնեն Հայաստանում օրինականության և իրավականության մակարդակն ու բերեն որակապես այլ պետական իրավիճակի:

Խոսքը ընդամենը 2018-ի ապրիլին ընդառաջ ներհամակարգային վերադասավորումների մասին է, որոնց էլ Սերժ Սարգսյանը ըստ երևույթին լայն թափով ձեռնամուխ կլինի Բրյուսելից վերադարձից հետո, եթե, իհարկե, նա վերադառնա ձեռքին Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի տարածաշրջանային այցն ու արված հայտարարությունները գործնականում արձանագրեցին Ղարաբաղյան խնդրի շուրջ ստատուս քվոյի որոշակի ամրագրման և սառեցման մասին, գործընթացի որոշակի կայունացման փուլի մասին: ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումով Հայաստանը կամփոփի արտաքին քաղաքականության մեկ այլ կարևորագույն վեկտոր, գոնե որոշակի փուլով:

Միևնույն ժամանակ կարծես թե կայունության ինչ-որ փուլ է թևակոխում սիրիական հակամարտությունը, որն արդեն առավել խոշոր ազդեցությամբ լարվածության օջախ էր: Այդպիսով, արտաքին քաղաքական գերակտիվ որոշակի փուլը կարծես թե հասնում է վերջնագծին, և առայժմ չկան նախանշաններ, որ նոր փուլերը լինելու են նույնչափ լարված և գերակտիվ: Ըստ այդմ, դա նշանակում է, որ քիչ թե շատ բարեհաջող անցնելով այդ փուլը՝ Սերժ Սարգսյանը արտաքին առավել կայուն միջավայրի պայմաններում ձեռնամուխ կլինի արդեն իր 2018-ի ծրագրերի համար ներքին միջավայրի կայունացմանն ու կառավարելիության բարձրացմանը:

Հետաքրքիր հարցը այստեղ այն է, թե այդ ընթացքում, գերակտիվ արտաքին փուլում Սարգսյանը որքանով է հաջողացրել ապահովել իր ներքին ծրագրերի արտաքին լեգիտիմություն ուժային կենտրոններում: Այն, որ ինչ-որ լեգիտիմություն ապահովված է, և դա նվազագույն անհրաժեշտի չափ է, կարծես թե նշմարվում է: Պարզ չէ, սակայն, թե ինչքան է առավելագույն շեմը, և ինչ դրսևորում է դա ենթադրում արդեն ներքին վերադասավորումներում՝ թե՛ իր կարգավիճակի, թե՛ առանցքային մի քանի պաշտոնների մասով: Դա ենթադրո՞ւմ է 2018-ի ապրիլին ընդառաջ ներհամակարգային, այսպես ասած, կապիտալ շարժեր, թե՞ Սարգսյանը բավարարվելու է կոսմետիկայով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում