Հայաստանի կառավարությունը մեղմացնում է պետական պարտքին առնչվող օրենսդրությունը: Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է «ՀՀ բյուջետային համակարգի մասին» և «Պետական պարտքի մասին» օրենքներում փոփոխությունների նախագիծը, որը ենթադրում է փոխել պետական պարտքի վերաբերյալ գործող դրույթը, ըստ որի, եթե պետական պարտքը գերազանցում է ՀՆԱ 60 տոկոսը, ապա պարտքն առ ոչինչ է: