Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Հեմոնդը խոստովանել է, որ Միացյալ թագավորությունը լքել է աշխարհի խոշորագույն տնտեսությունների հնգյակը և հայտնվել 6-րդ հորիզոնականում, հայտնում է CNN հեռուստաալիքը։
Իր գնահատականներում ֆինանսական գերատեսչության ղեկավարը հիմնվել է Արժույթի միջազգային հիմնադրամի՝ 2018 թվականի ՀՆԱ կանխատեսումների վրա։ Արդյունքները ցույց են տալիս, որ Ֆրանսիան փոքր-ինչ առաջ է անցել Մեծ Բրիտանիայից 2017 թվականին, սակայն հաջորդ 12 ամիսներին նրա առավելությունը միայն կաճի։
Ֆրանսիացիներին հաջողվել է առաջ անցնել Մեծ Բրիտանիայից 2013 թվականից ի վեր առաջին անգամ։ Դա հիմնականում տեղի է ունեցել ԵՄ-ն լքելու Մեծ Բրիտանիայի որոշման պատճառով, ինչը տարել է ֆունտ ստեռլինգի թուլացման, սպառողական ծախսերի կրճատման ու գնաճի։