Thursday, 25 04 2024
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»

Սերժ Սարգսյանի «եվրոպական մենության» ռիսկերը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում նոյեմբերի 23-24-ը կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության և ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովներին՝ հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Ըստ ամենայնի՝ Հայաստան-Եվրամիություն Շրջանակային համաձայնագրի և Արևելյան գագաթնաժողովի հռչակագրի հետ կապված լուծումները գտնված են, թեև որոշակի ինտրիգներ Բրյուսելում չեն բացառվում: Շատ ավելի կարևոր է, թե ինչպիսի քաղաքական սպասումներ, ակնկալիքներ են ձևավորված Երևանում, բովանդակային առումով ի՞նչ է տալու եվրաինտեգրման նոր մակարդակը Հայաստանին:

Բացարձակ ճշմարիտ է թվում այն տեսակետը, որ այս համաձայնագրի պոտենցիալը շատ մեծ է՝ այն ընդհուպ կարող է հեռանկարում Եվրամիության դռները բացել Հայաստանի առջև, եթե համապատասխան կամք ցուցաբերվի Հայաստանում, և հակառակը՝ համաձայնագիրը ոչինչ չի տալու Հայաստանին, եթե մեր երկիրը շարունակի նույն խոտոր ընթացքը:

Դժբախտաբար, Հայաստանի հասարակությունն արժեքային առումով դեգրադացված է, և այս օրերի պատմական իրադարձությունները տեղի են ունենում հանրային անտարբերության, դիսկուրսի ու քննարկումների բացակայության ֆոնին: Սա հանգամանք է, որը լրջորեն թուլացնում է Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի քաղաքական նշանակությունը, որովհետև փաստաթղթի կիրառական հետևանքը միանգամայն այլ կլիներ հասարակության սուբյեկտության դեպքում:

Իհարկե, Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի շուրջ Հայաստանում գոյություն ունի աննախադեպ քաղաքական կոնսենսուս՝ իշխանությունից սկսած և վերջացրած նույն այդ իշխանությանը զինված ճանապարհով տապալելու պատրաստակամություն ունեցող «ծռերով»: Սակայն այդ քաղաքական կոնսենսուսը, կոնսոլիդացիան, մեծ իմաստով, չունեն բովանդակություն, ձևակերպված քաղաքական պատվեր, հանրային հիմք: Սերժ Սարգսյանի իշխանության պարագայում եվրաինտեգրման նոր մակարդակն ընդամենը բարենպաստ ստատուս քվոն ամրագրելու փորձ է: Չկա որևէ նախադրյալ, հիմք, որը թույլ կտա ենթադրել, որ համաձայնագրի ստորագրմանը հաջորդելու են համակարգային, ինստիտուցիոնալ բարեփոխումներ, մրցակցային պետության ստեղծմանը միտված քայլեր: Թերևս սրանով է բացատրվում ռուսական կողմի ընդգծված անտարբերությունը:

Սերժ Սարգսյանի իշխանությանը Բրյուսելից պետք է ճանաչում և փող, իսկ այս պարագայում համաձայնագիրը դառնալու է ոչ թե բարեփոխումների ազդակ, այլ ճանապարհ է բացելու իմիտացիոն նոր դրսևորումների, Երևանի և Բրյուսելի հրապարակային և տողատակային բանավեճերի համար, որոնց առանցքում լինելու է տարբեր ակնկալիքների, աշխարհայացքների բախումը: Նման դեպքերում հետևանքը լինում է հասարակության հիասթափությունը եվրոպական արժեքներից, ինստիտուտներից, ինչի դրսևորմանն ականատես դարձանք Մոլդովայում, երբ եվրաասոցացման գաղափարը հասարակությունը նույնացրեց կոռումպացված իշխանության հետ՝ նախագահական ընտրություններում քվե տալով ռուսամետ թեկնածու Դոդոնին:

Հայաստանի համար եվրաինտեգրման ասոցացումը Սերժ Սարգսյանի իշխանության հետ ավելի ծանր հետևանքներ կունենա, որովհետև հանրային գիտակցության մեջ կվերածնվեն ռուսասիրական տրամադրությունները: Նման ռիսկեր Հայաստանում կան, որովհետև կարգախոսային ձևակերպումներից զատ՝ որևէ քաղաքական ուժ չի ստանձնել երկրի եվրաինտեգրման պատասխանատվությունը՝ Սերժ Սարգսյանին մենակ թողնելով նաև եվրոպական դաշտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում