Մալյորկայում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի եզրափակիչ փուլի մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Լևոն Արոնյանը:
Վեցերորդ տուրում հայաստանցի շախմատիստը սպիտակներով ոչ-ոքի ավարտեց պարտիան ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ:
Արոնյանն ունի 4 միավոր եւ կես միավորի տարբերությամբ գերազանցում է մոտակա մրցակիցներին:
Յոթերորդ տուրում Արոնյանը սեւերով կխաղա Հունգարիայի ներկայացուցիչ Ռիչարդ Ռապորտի հետ: