Դանիական շինարարական ընկերությունը սկսել է հարմարավետ կացարաններ կառուցել ցանկացած դժվարհասանելի վայրում։ Բարձրորակ նյութերից կոնստրուկտոր-տները հավաքվում են ընդամենը 5 օրում։ Այդ հաճույքն էժան չէ, իսկ ինչ վերաբերվոմ է նրան, թե դրանք զիջու՞մ են ավանդական տներին, որոշեք ինքներդ։
Առաջին հավաքովի մետաղական տունը գտնվում է Շվեդիայում՝ դեպի Իմելն լիճ բացվող տեսարանով։
Տունն իրենից ներկայացնում է սև մետաղական հիմնակմախքով 55 քմ մակերեսով տուն՝ երկու կողմերից հատակից մինչև առաստաղ ձգվող պատուհաններով։
Տունը երկհարկանի է, երկրորդ հարկում գտնվում է ննջասենյակը՝ առաստաղի վրա պատուհաններով։
Նման տունն արժի 585 հազար դոլար։