Friday, 19 04 2024
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով

Ոչխարի արտահանումը 50 տոկոսով նվազել է. Գյուղնախարարը արտահանման պոտենցիալից է խոսում

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին ընդունել էր Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդության բանիմացների խորհրդի անդամ, ԻԻՀ գյուղատնտեսության նախարարությունում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլահ Հասան Ալամիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել Հայաստանում մահմեդական «հալալ» կանոններով կատարվող մորթի կազմակերպմանն առնչվող հարցերին: Այաթոլլահ Հասան Ալամին նշել է, որ Իրանում մեծ պահանջարկ է վայելում Հայաստանում արտադրված ոչխարի միսը, և իրենք հետաքրքրված են, որպեսզի քննարկվեն ոչխարի մսի արտահանման ծավալներն ավելացնելու և «հալալ» մորթ կազմակերպելու հնարավոր տարբերակները:

«Մեզ համար ևս հետաքրքիր է իրանական շուկան, ուստի քայլեր ենք ձեռնարկում մեր երկրում ոչխարաբուծության զարգացման համար և համոզված ենք, որ դրա համար առկա են բոլոր նախադրյալները: Սակայն արտահանումն ավելի երաշխավորված և հեռանկարային կլինի, եթե հստակեցվի շուկայի պահանջարկը»,- նշել է Իգնատի Առաքելյանը:

Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանի համար, սակայն, զարմանալի է նախարարի այս ոգևորությունը, քանի որ ոչխարաբուծությունը զարգացնելու առաջին նախապայմաններից մեկը կերն է, իսկ անասնակերն այսօր Հայաստանում աստղաբաշխական գումարների է հասնում այս տարի գրանցված երաշտի պատճառով։

«Պետական պաշտոնյան մինչ այդպիսի հայտարարություն անելը պետք է մտածեր անասնակերի մասին, որը 4-5 անգամ թանկացել է։ Խոտի մեկ հակը դարձել է 2 հազար դրամ՝ անցած տարվա 400 դրամի փոխարեն։ Անասնապահությամբ զբաղվելը բառերով չի, գործով է։ Ոչ մի գյուղացի, ինչքան էլ որ գյուղնախարարը ցանկանա, չի գնա նման ռիսկի, չի ավելացնի իր ոչխարների քանակը նման թանկ անասնակերի պայմաններում։ Մսի մեկ կիլոգրամը մի հակ խոտ է արժենում։ Ում է դա ձեռնտու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բերբերյանը։

Բացի այդ, մեր զրուցակցի խոսքով՝ ոչխարի մսի արտահանման գործընթացը մոտ 10 տարի է՝ գործում է Հայաստանում, և գյուղատնտեսության նախարարությունը ոչ մի կապ չունի դրա հետ։ «Դա դեռ Գերասիմ Ալավերդյանի նախարարության ժամանակ սկսվեց։ Ոչխարի արտահանման գործընթացը հենց նա սկսեց։ Չնայած արտահանումն այդ ժամանակ շատ տգետ ձևով արվեց, մայրական կազմից ևս արտահանում իրականացվեց։ Բայց հիմա քանակը վերականգնվել է՝ հիմա տարեկան մինչև 150 հազար գլուխ գառ և ոչխար արտահանելու հնարավորություն ունենք։ Մնացածը շուկան է թելադրում։ Այստեղ նախարարությունը ոչ մի անելիք չունի։ Չնայած եթե չի խոչընդոտում, դա արդեն իսկ լավ է։ Դրա համար, կարծում եմ, ուրիշի աշխատանքի փոխարեն կարծիքներ հայտնելը այնքան էլ ճիշտ չէ»,- նկատեց Բերբերյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ Հայաստանից ոչխարի արտահանման գործընթացը ճիշտ կազմակերպելու պարագայում լավագույն դեպքում կարող է հասցվել տարեկան միչև 250 հազար գլուխ, բայց ոչ ավելի։ «Դրանից ավելի անհնար է։ Պետք է հաշվի առնել արոտավայրերը, կերի բազան և այլ հանգամանքներ։ 100 հազար գլխից ավելացնել հնարավոր չէ։ Չնայած եթե նախարարությունը մեծ ցանկություն ունի, կարող է ծրագիր ներկայացնել»,- նշեց մեր զրուցակիցը։

Ոչխարաբուծությամբ զբաղվող գյուղացիները ևս պնդում են, որ ստեղծված պայմաններում հնարավոր չէ արտահանման ծավալները մեծացնել։ Կերը թանկ է, արոտավայրերը՝ նույնպես, դրանց համար գյուղացին մեծ գումարներ է վճարում, ոչ մի նախադրյալ չկա։

Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը պատրաստ է նախարարի ներկայացրածի ճիշտ հակառակ պատկերը ներկայացնել։ Նրա խոսքով՝ վերջին տարվա մեջ ոչխարի արտահանման ծավալները մոտ 50 տոկոսով կրճատվել են, և եթե այս տեմպը պահպանվի, ապա մի քանի տարի անց 10 տոկոս արտահանում էլ չի իրականացվի։

«Նախարարի ասածները, թե մտադրություն ունեն զարգացնելու ոչխարաբուծությունը, չեն համապատասխանում իրականությանը, ոչխարների գլխաքանակը քիչ է։ Մայր ոչխարները քիչ են։ Դրանք էլ ծնում, գառ են բերում, դա էլ արտահանվում է։ Աճելու փոխարեն՝ անցած տարվա համեմատ 50 տոկոսով կրճատվել է արտահանումը։ Էս տարի արդեն ավելի քիչ գառներ կլինեն, քան անցած տարի, հետևաբար հաջորդ տարի արտահանումն ավելի քիչ կլինի, ու այդպես շարունակ»,- ասաց Թամոյանը՝ հավելելով, որ այս խնդրով ինքը հանդիպել է գյուղնախարարի հետ, ներկայացրել խնդիրը, բայց ոչ մի ընդառաջ քայլ։

«Իրենք ոլորտով չեն զբաղվում, խնդիրներին չեն տիրապետում, ես եմ զբաղվում այս գործով։ Ես գիտեմ խնդիրները։ Խնդիրը այնքան կերի թանկության մեջ չէ, ինչքան մայր ոչխարների ու գառների արտահանման մեջ։ Եղածն էլ էս երկու տարվա մեջ կտանեն, և Հայաստանում ոչխարաբուծությունը կվերանա։ Եղածի գինն էլ կթանկանա մինչև 4-5 հազար։ Ես հանդիպեցի նախարարի հետ, ասացի, որ ես պրակտիկ մասնագետ եմ, ոչ մեկը իմ չափ ոչխարաբուծության պրոցեսին լավ չի տիրապետում։ Ես լիարժեքորեն գիտեմ խնդիրները։ Ասացի, որ դուք պրակտիկա չունեք, թույլ մի տվեք, որ մայր ոչխարները արտահանեն, գառները մնան, բայց իմ ասածները հաշվի չառան, հաշվի չնստեցին իմ ասածների հետ։ Դրա համար էլ այսօրվա վիճակն է ստեղծվել։ Եթե իրենց ձեռնտու է, թող էս վիճակը լինի, ուղղակի ես չէի ուզենա, որ աշխատավոր ժողովուրդը զրկվեր իր գործից»,- նշեց Թամոյանը՝ հավելելով, որ մսի արտահանումից բացի, այլ խնդիրներ էլ կան։

Ոչխարի բուրդը չի վերամշակվում, դրանք նետվում են աղբանոցները։ Մինչդեռ կարելի էր այն վերամշակել և մեծ օգուտներ ստանալ։ «Այս խնդիրը ես նույնպես ներկայացրի նախարարին, նա գրի առավ, ու այդպես էլ մնաց։ Արդյունքում եզդիները այսօր վաճառում են իրենց ունեցածը և արտագաղթում են։ Եզդիների 50 տոկոսն արդեն արտագաղթել է։ Ես կոչ եմ անում ղեկավարությանը սթափվել և հաշվի նստել մեր կարծիքի հետ։ Մենք գիտենք՝ ինչ պետք է անել, ինչպես զարգացնել ոչխարաբուծությունը։ Թող ինձ հրավիրեն, ես պատրաստ եմ օգտակար լինել»,- ասաց Թամոյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում