Friday, 19 04 2024
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց

Լեգիտիմ անբարոյականություն Վանաձորում… անեծքներ ու պախարանքներ՝ պաշտոնի դիմաց

Ինչպես հայտնի է՝ Վանաձորի ավագանու արտահերթ նիստում «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի կառույցի ղեկավար, Վանաձորի ավագանու անդամ Արկադի Փելեշյանը նշանակվեց Վանաձորի փոխքաղաքապետ։ ՀՎԿ ավագանու մյուս 4 անդամները ևս այսուհետ պարտաճանաչ կմասնակցեն ավագանու նիստերին, և ինչպես նշվում է կուսակցության տարածված հաղորդագրության մեջ՝ հիմք ընդունելով Վանաձորի ռազմավարական զարգացման հրամայականը, մաս են կազմում քաղաքի կառավարմանը։

Ինչպես հայտնի է՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր հերթին դիմել է կառավարություն՝ պահանջելով վաղաժամկետ դադարեցնել Վանաձոր քաղաքի գործող ավագանու լիազորությունները և միաժամանակ նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ: Նոյեմբերի 21-ի՝ արտահերթ նիստին ընդդիմադիր ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն չէին մասնակցում, նոյեմբերի 23-ին կայանալիք ավագանու հերթական նիստին ևս չեն մասնակցի։

«Առաջին լրատվական»-ը Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանից հետաքրքրվեց, եթե կառավարությունն իրենց դիմումին բացասական արձագանք տա կմասնակցե՞ն նիստերին։ Մարուքյանն ի պատասխան մեր հարցին, ընդգծեց. «Այս պահին մենք որոշում չունենք, որոշման հիման վրա կքննարկենք մեր հետագա քայլերը»։ Հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք իրենք այդ քայլերը քննարկում են նաև իրենց գործընկեր և նիստերը մինչ այժմ բոյկոտող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ։ «Այս պահին ոչ մեկի հետ քննարկումներ չունենք»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Նախօրեին Վանաձորի նորընտիր փոխքաղաքապետ, քրեական անցյալով հայտնի Արկադի Փելեշյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, իբրև Վանաձորի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 10-ի նիստում ինքն ընտրել է Քրիստ Մարուքյանին ու փոշմանել։ «Որովհետև մի տարի ա քաղաքն էս օրն ա քցել, այ դրա համար եմ փոշմանած»,- ասել էր Փելեշյանը՝ հավելելով, որ Քրիստ Մարուքյանը մեկ տարվա ընթացքում ոչ մի անգամ իր հետ չի հանդիպել և չի տեղեկացրել իր ծրագրերի մասին։ Քրիստ Մարուքյանը, սակայն, մեզ հետ զրույցում անդրադառնալով Փելեշյանի հայտարարություններին ասաց. «Ես այդ մարդուն չեմ մեկնաբանում»։

Ընդգծենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ևս այս պահի դրությամբ Վանաձորի ավագանու նիստերը բոյկոտելու որոշումը չի փոխել։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ Վանաձորի կառույցի ղեկավար, Վանաձորի ավագանու անդամ Հրանտ Մարգարյանը։ Վերջինս նշեց, որ եթե լինի փոփոխություն՝ այդ մասին նաև հայտարարություն կլինի, իսկ մնացած որոշումները կայացնում է ԲՀԿ քաղաքական խորհուրդը։ ԲՀԿ քաղխորհրդի անդամ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր հերթին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց որոշումը չի փոխվել. «Վանաձորում ստեղծված իրավիճակը մենք պարբերաբար քննարկում ենք «Լուսավոր Հայաստան»-ի հետ, իսկ հետագա անելիքները կորոշի կուսակցության քաղխորհուրդը»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, մինչդեռ նշում է՝ կառավարությանը դիմելն այս պարագայում արդեն անարդյունավետ է, քանի որ ՀՎԿ-ի՝ բոյկոտը դադարեցնելու որոշումը կլեգիտիմացնի հետագայում անցկացվելիք նիստերը. «Իշխանությունները փաստորեն պահեցին իքս քաղաքական ուժին, որը հենց առաջին նիստի ժամանակ դրժելով պայմանավորվածությունը՝ գաղտնի քվեարկել էր Մամիկոն Ասլանյանի օգտին։ Վաղ թե ուշ՝ այդ ուժը պետք է բացահայտեր ինքն իրեն, քանի որ ընտրելով Մամիկոն Ասլանյանին, նաև այլ պարտականություններ էր վերցրել իր վրա։ Ոչ մեկի համար նորություն չէ, որ դա ՀՎԿ-ն էր՝ առավել ևս վանաձորցիները այդ մասին քաջատեղյակ էին։ Ներկայիս փոխքաղաքապետի կրիմինալ անցյալը, հոգևորականի հետ կապված միջադեպը օգտագործվեց այս իշխանությունների կողմից՝ ընդդեմ այս ուժի։ Երբ ՍԴ որոշումից հետո Մամիկոն Ասլանյանը բացահայտ ասաց, որ ինքը որևէ խնդիր չունի, ես արդեն մտածում էի, որ հանգուցալուծումը հենց այսպես էլ պետք է լիներ»։

Համբարյանը հավելում է՝ ՀՎԿ-ն պարտվեց խորհրդարանական ընտրություններում, և հիմա փորձում է տեղական ռեսուրսներով պահպանել իր ազդեցությունը. «Հեղինե Բիշարյանն ասում էր, որ այն մարդիկ, ովքեր ավագանու առաջին նիստին ձայն են տվել Մամիկոն Ասլանյանին և դրժել են պայմանավորվածությունը՝ անբարոյական են, այդքանից հետո նման որոշում կայացնելն արդեն շատ բանի մասին է խոսում։ Այս հարցն ի սկզբանե առուծախի առարկա էր, որում ՀՎԿ-ն ձեռքբերումներ ունեցավ՝ փաստորեն չլինելով ԱԺ-ում, Հայաստանի երրորդ քաղաքում ունի փոխքաղաքապետ։ Իրենք որոշեցին՝ ավելի լավ է անեծքներ ու պախարանքներ լինեն, բայց ունենան իշխանություն։ Իրենք շատ լավ գիտեն, որ մեր ժողովրդի հիշողությունը կարճ է ու մոտ ապագայում կմոռացվի այս հարցը ճիշտ այնպես, ինչպես Արթուր Բաղդասարյանի՝ 2008-ի կեցվածքը ընտրություններից առաջ և Մարտի 1-ից հետո»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում