Friday, 29 03 2024
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը

ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրք. «մեզ որտեղ են քցում»

Երեկ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվում էր Մաքսային օրենսգիրքը, որը ընդհանուր է լինելու Եվրասիական տնտեսական միության ամբողջ տարածքում: Մաքսային օրենսգիրքը պետք է վավերացվի մինչև տարեվերջ, որպեսզի 2018թ. այն մտնի ուժի մեջ:

Նախագիծը ներկայացնող ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն ասում է, որ այն ընդունելու դեպքում հեշտացվում են ապրանքների մաքսազերծման ընթացակարգերը, և նվազելու են բիզնեսի այլընտրանքային ծախսերը: «Կասեք, թե մեզ որտեղ են քցում»,- Միրումյանին հարցնում է «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը՝ նկատի ունենալով, թե Մաքսային օրենսգրքի ընդունումը ինչ վտանգներ է պարունակում Հայաստանի և մեր գործարարների համար: Զեյնալյանի հարցը տրամաբանական է թվում, եթե նկատի ունենանք, որ ԵԱՏՄ շրջանակներում ընդունվող ընդհանուր կիրառության օրենքները կոչված են սպասարկելու Ռուսաստանի շահերը: Միրումյանն ասում է, որ ռիսկեր չկան, բայց զարմանալի կլիներ, եթե նա հայտարարեր, որ այդ օրենսգիրքը վտանգավոր է Հայաստանի համար: Հայաստանը պարտավորված է ընդունել օրենսգիրքը, որովհետև ԵԱՏՄ անդամ է: Ինչու ենք պնդում, որ պարտավոր է, անկախ նրանից, թե դա ոտնահարում է մեր ազգային շահերը, թե ոչ, որովհետև երեկվա քննարկման ժամանակ մի այդպիսի դեպք ներկայացվեց, որը պարզ ցույց է տալիս, թե որքանով է Հայաստանը կարողանում պաշտպանել մեր ազգային շահերը:

ՀՀԿ խմբակցության անդամ Վահան Հարությունյանը, որը մինչև պատգամավոր ընտրվելը եղել է «Միկմետալ» ընկերության նախագահը, ՊԵԿ փոխնախագահին հարցրեց, թե ինչ սկզբունքով են ընդունվում և կիրառվում հակադեմպինգային մաքսատուրքերը, և արդյոք Մաքսային օրենսգիրքը կապ ունի դրա հետ: Միրումյանը պատասխանեց, որ հակադեմպինգային մաքսատուրքերը Մաքսային օրենսգրքի հետ կապ չունեն, դրանք ընդունվում են Եվրասիական տնտեսական միության խորհրդի կողմից, կոնսենսուսի հիման վրա: Սա նշանակում է, որ ԵԱՏՄ անդամ երկրները, ովքեր ներկայացված են խորհրդում, պետք է կողմ քվեարկեն նման մաքսատուրքի ընդունմանը: Հարությունյանը հիշեցրեց, որ սրանից մեկուկես տարի առաջ Հայաստանը արմատուրա և մետաղական գլանվածքը ներմուծում էր Ուկրաինայից, բայց 2016թ. սկսած ուկրաինական արտադրանքը դարձավ անմրցունակ, քանի որ ուկրաինական ընկերությունների արտադրանքի նկատմամբ սկսվեց կիրառվել հակադեմպինգային մաքսատուրք, ինչի հետևանքով Հայաստանի շուկայում գերիշխող դարձավ ռուսական ընկերությունների մետաղական գլանվածքը:

Իսկապես, 2016թ. մարտին Եվրասիական տնտեսական միության խորհուրդը որոշեց 5 տարի ժամկետով հակադեմպինգային մաքսատուրքեր կիրառել ուկրաինական մետաղական գլանվածք արտադրող ընկերությունների նկատմամբ: Հակադեմպինգային մաքսատուրքը սահմանվեց մաքսային արժեքի 10,11 տոկոսի չափով: Հայ սպառողը այդ որոշումից տուժեց, որովհետև ուկրաինական արտադրանքն ավելի մատչելի էր, քան ռուսականը: Հայաստանը մետաղական գլանվածքի սեփական արտադրություն չունի, որ համարենք, թե այս որոշման արդյունքում օգտվեց ներքին արտադրողը: Բայց փոխարենը օգտվեցին ռուսական ընկերությունները: Թե ինչու են ԵԱՏՄ խորհրդում Հայաստանի ներկայացուցիչները կողմ քվեարկել այս որոշման ընդունմանը, որևէ մեկը չի կարող բացատրել: Միակ բացատրությունն այն է, որ հնարավոր չէր դեմ քվեարկել: Կարող են Հայաստանի կառավարության ներկայացուցիչները նշել գեթ մի դեպք, երբ ԵԱՏՄ շրջանակներում ընդունվել է որևէ որոշում, որի արդյունքում կպաշտպանվեր Հայաստանի արտադրողների շահերը, բայց կտուժեին ռուս սպառողները: Իհարկե նման դեպք չի եղել, ու չի էլ կարող լինել, քանի որ այդ միությունը ստեղծված է Ռուսաստանի տնտեսական շահերը սպասարկելու համար: Միության մյուս անդամներն իրենց շահերը պաշտպանում են ըստ իրենց ազդեցության մեծության, Հայաստանը ազդեցություն չունի, և ստիպված է համակերպվել:

Միակ բանը, որ ասում է Հայաստանի կառավարությունը, և երեկ էլ դրա մասին հայտարարեց Վախթանգ Միրումյանը՝ ի պաշտպանություն ԵԱՏՄ-ի անդամակցության, ԵԱՏՄ ընդհանուր բյուջեից ստացված գումարն է: Ըստ Միրումյանի՝ մենք տարեկան 11-13 մլրդ դրամ ավելի մաքսատուրք ենք ստանում ընդհանուր բյուջեից: Բայց թե որքան է Հայաստանը վնասվում այդ ընդհանուր շուկայի կազմում լինելու արդյունքում, որևէ մեկը չի հաշվարկել, համենայնդեպս, որևէ մեկը նման պաշտոնական թիվ չի հրապարակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում