Հնդկաստանում 58 անձիք տեղավորվել են մեկ մոտոցիկլետի վրա և այդպես ուղևորություն կատարել՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ։ Դա հաջողվել է հնդկական բանակի մոտոցիկլետային հնարքային «Տորնադո» թիմի անդամներին։ Զինծառայողները գործածել են 500 խ/սմ շարժիչային ծավալով մոտոցիկլետ։
«Տորնադոյի» անդամներին հաջողվել է նախորդ ռեկորդը գերազանցել երկրորդ փորձից։ Նրանք անցել են 1.2 կմ։ Նշենք, որ թիմն արդեն 19 ռեկորդ ունի գրանցած Գինեսի գրքում՝մոտոցիկլետներով տարբեր հնարքների իրագործման համար։
2013 թվականին մոտոցիկլետի վրա մարդկանց թվի (56) ռեկորդ էր սահմանել հնդկական բանակի մեկ այլ թիմ։