Թեև Ալբինենում մաքուր օդ է, գեղեցիկ տեսարաններ լեռնային տարածքից, մոտակայքում ջերմային աղբյուրներ կան, տեղի բնակիչները, հատկապես երիտասարդ ընտանիքները, նախընտրում են տեղափոխվել գյուղից: Որպեսզի գյուղը վերջնականապես չդատարկվի, մնացած 240 բնակիչները խորհրդից պահանջել են ավելի վճռական գործողություններ: Այս մասին հայտնում է The Local-ը:
Իշխանությունները որոշել են նոյեմբերի 30-ին տեղական ինքնակառավարման նոր քաղաքականություն ներդնելու վերաբերյալ քվեարկություն անցկացնել, որի համաձայն՝ Ալբինենում տուն կառուցել կամ գնել ցանկացողները կկարողանան հավակնել 25 000 դոլար հասուն մարդու համար և 10 000 դոլար փոքրերի համար գրանտ ստանալուն: Նշվում է, որ ծրագիրը կտարածվի ոչ միայն Շվեյցարիայի բնակիչների վրա, այլև օտարերկրյա քաղաքացիների:
Ծրագրին մասնակցելու համար հավակնորդը պետք է լինի 45 տարեկանից ոչ մեծ և համաձայնվի գյուղում ապրել առնվազն 10 տարի: Սեփականությունը, որը պետք է գնել կամ կառուցել, պետք է արժենա նվազագույնը 200 000 դոլար, պետք է մշտական տուն լինի, ոչ թե բնակության երկրորդ վայր: