Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ամուսինը կնոջ ընկերուհուն իրենց «վիդեոսեքսերը» ցույց տալու համար կանչել է իր տուն, մերկացրել և ստիպել սեքսով զբաղվել

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Արմեն Գ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ:

56-ամյա Արմենին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ անձի նկատմամբ բռնություն գործադրելով՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար:

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Գ.-ն իր նախկին փաստացի կնոջ՝ Մելինեի (անունը փոխված է) վերաբերյալ վարկաբեկող տեսաձայնագրություն ցուցադրելու կեղծ պատրվակով 2016 թվականի հունվարի 21-ին իր փաստացի բնակության վայր հանդիսացող կիսակառույց տուն է հրավիրել Մելինեի ընկերուհի, գործով տուժող Սոնյա Մ.-ին (անունը փոխված է):

Դատարանը դատաքննությամբ ապացուցված է համարել, որ փաստացի կնոջ՝ Մելինեի հետ 8 ամիս ապրելուց և նրանից բաժանվելուց հետո Արմեն Գ.-ն մի քանի անգամ զանգել է Մելինեի ընկերուհի Սոնյային, ասել է, թե Մելինեն «անառակ» է՝ սեքսուալ գործողությունների սիրահար, ինքն ունի այդ բանը հաստատող տեսաձայնագրություն, կարող է ցուցադրել: Դրա համար նա հերթական հեռախոսային խոսակցության ժամանակ՝ 2016 թվականի հունվարի լույս 21-ի գիշերը՝ ժամը 2-ն անց 30-ի սահմաններում, Սոնյային առաջարկել է իր տուն գնալ:

Սոնյային հետաքրքրել է ընկերուհու վերաբերյալ տեսագրության առկայությունը, նա համաձայնել է:

Արմենի հետ պայմանավորվել է նրա տուն գնալ ժամը17-ն անց 30-ի սահմաններում:

Տանը Արմենը զրուցել է Սոնյայի հետ, նրանք միասին ընթրել ու օղի են խմել: Երբ Սոնյան պահանջել է ցուցադրել Մելինեի վերաբերյալ տեսաձայնագրությունը, Արմենն ասել է, թե այն ընկերոջ մոտ է, կզանգի, ու նա կբերի:

Սոնյան հասկացել է, որ տեսաձայնագրություն չկա, որոշել է գնալ տուն: Սակայն Արմեն Գ.-ն, ով արդեն ալկոհոլի ազդեցության տակ էր, նրան չի թողել հեռանալ:

Արմենը քաշել է Սոնյայի պարանոցին փաթաթված շալը, վնասել է նրա պարանոցը, ապա սեղանի վրայից վերցնելով դանակ ու պատառաքաղ՝ դրանցով սպառնացել է Սոնյային, պահանջել է մերկանալ:

Սոնյան Արմենի հնչեցրած սպառնալիքները որպես իրական է ընկալել, վախեցել ու մերկացել է: Մոտ տասը րոպե նա մնացել է մերկ: Ապա ցանկանալով փախչել՝ ասել է, թե զուգարան է ուզում գնալ: Նա հագել է Արմենի տված սպիտակ խալաթը, դուրս է եկել ու մտել է բակում գտնվող զուգարանը: Երբ այնտեղից դուրս է եկել, տեսել է, որ Արմենը սպասում է: Կինը չի կարողացել փախչել ու Արմենի հետ նորից տուն է մտել:

Կարճ ժամանակ անց Սոնյան նորից ասել է, թե վատ է զգում, զուգարան է ուզում գնալ: Նա դուրս է եկել՝ իր հետ վերցնելով բջջային հեռախոսը: Զուգարանում գտնվելու ընթացքում նա զանգել է ընկերուհուն, ապա՝ ոստիկանություն և խնդրել է իրեն օգնել ու փրկել՝ ասելով, թե Արմեն Գ.-ն իրեն թույլ չի տալիս տուն գնալ և սպառնում է:

Արմեն Գ.-ն, լսելով, որ Սոնյան զուգարանում հեռախոսով խոսում է, պահանջել է, որ նա դուրս գա, ապա ջարդել է զուգարանի դռան փոքրիկ լուսամուտի ապակին ու ռետինե խողովակով ջուր է լցրել զուգարանի ներսում գտնվող Սոնյայի վրա՝ պահանջելով դուռը բացել:
Սոնյան դուրս չի եկել: Արմենը իր մոտ եղած երկրորդ բանալիով դրսից բացել է զուգարանի դուռը: Սոնյան փորձել է փախչել, բայց չի կարողացել: Արմենը նրան բռնել ու տուն է տարել:

Տանը Սոնյան, ամբողջովին թրջված լինելով ու մրսելով, հանել է խալաթն ու մտել է անկողին: Արմենը նույնպես մերկացել, մոտեցել է Սոնյային ու պահանջել է, որ նա սեքսուալ գործողություն կատարի: Սոնյան մերժել է: Արմենն ապտակել է նրան ու նորից սպառնալիքներ է հնչեցրել: Սոնյան, նրանից վախենալով, կատարել է նրա պահանջած գործողությունները:

Որոշ ժամանակ անց տուն է մտել Արմենի դստեր ամուսինը: Նա վառել է սենյակի լույսը: Պահանջել է, որ Սոնյան հագնվի ու դուրս գա: Սոնյան դրսում տեսել է ոստիկանության աշխատողներին, գնացել է ոստիկանության բաժին ու կատարվածի վերաբերյալ հաղորդում է տվել:

Առաջադրված մեղադրանքում Արմեն Գ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե Մելինեից բաժանվելուց հետո Սոնյան անընդհատ զանգահարել է իրեն, ասել է, թե խոսելու բան ունի հետը:

Դեպքից մեկ օր առաջ ինքը զանգել է նրան, առաջարկել է հանդիպել իր տանը: Հաջորդ օրը Սոնյան զանգել ու ասել է, թե գալիս է: Ինքը դիմավորել է նրան, տարել է իր տուն: Իրար հետ հաց են կերել, սուրճ են խմել ու զրուցել են:

Սոնյան ցանկություն է հայտնել օղի խմելու: Ինքը գնացել է խանութ, գնել է օղի ու գարեջուր: Իրար հետ խմել են:

Ժամը 19-ի սահմաններում Սոնյան արդեն խմած էր ու չէր ցանկանում իր տանից գնալ:

Նա իր կամքով մերկացել ու պառկել է անկողնում: Հետո գնացել է զուգարան, վերադարձել ու պառկել է, բայց քիչ անց նորից է գնացել զուգարան և արդեն չի կարողացել ներսից բացել զուգարանի դուռը, որ դուրս գա:

Ինքը կոտրել է դռան փոքրիկ լուսամուտի ապակին, ջուր է լցրել նրա վրա, որ սթափվի, գտնի բանալին ու դուռը բացի: Բայց նա ի վիճակի չի եղել, զուգարանում էլ լույս չկար:

Ինքն իր մոտ եղած երկրորդ բանալիով բացել է դուռը: Հետո իրենք գնացել են տուն, միասին պառկել են անկողնում ու քնել են:

Ինքը երբևէ չի ցանկացել Սոնյայի հետ սեռական հարաբերություն ունենալ, պահանջել է, որ նա հեռանա իր տանից, իսկ նա չի հեռացել, նա ցանկանում էր իր կինը դառնալ ու ապրել իր հետ: Երբ իր դստեր ամուսինը ներս է մտել, ինքը մերկ չէր, պառկած էր ներքնաշորով…

Տուժող Սոնյան հայտնել է, թե Արմենին ճանաչել է մոտ երկու տարի: Նա իր դասընկերուհու՝ Մելինեի փաստական ամուսինն է եղել մոտ ութ ամիս: Արմենի հետ հաճախ խոսել է հեռախոսով, նա ասել է, թե Մելինեն անառակ է, ինքը դա հաստատող տեսաձայնագրություն ունի ֆլեշկայի վրա: Առաջարկել է իր տուն գնալ ու դիտել տեսանյութը:

Ինքը ցանկացել է համոզվել և գնացել է Արմենի տուն…

Տուժողը հայտնել է, թե երբ գտնվել է զուգարանում, Արմենը մոտ կես ժամ ռետինե խողովակով ջրել է իրեն, ինքը դուռը չի բացել: Հետո նա մոտը եղած երկրորդ բանալիով բացել է զուգարանի դուռը:

Ինքը ցանկացել է փախչել, ամբողջովին թաց՝ վազել է դեպի դարպասները, բայց Արմենը բռնել ու տուն է տարել իրեն:

Ինքը թրջված էր ու մրսում էր, դրա համար հանել է թաց խալաթն ու պառկել է անկողնում, որ տաքանա: Բայց Արմենը նույնպես մերկացել ու պառկել է: Նա պահանջել է, որ ինքը սեքսուալ գործողություն կատարի, հարվածել է իրեն, սպառնացել է, ինքն էլ վախեցել ու կատարել է նրա պահանջածը…

Տուժողի դասընկերուհին ու Արմենի նախկին փաստական կինը՝ Մելինեն, հայտնել է, թե Արմենին ճանաչել է մոտ 4 տարի, նա իր ամուսնու մոր ընկերն է եղել… Նա համոզել է, թե սիրում է իրեն, ցանկանում է ապրել իր հետ: Որպես փաստացի ամուսիններ՝ ապրել են մոտ 8 ամիս… Այդ ընթացքում իր դասընկերուհի Սոնյան հաճախ այցելել է իրենց, նա Արմենի հետ ինտիմ կապի մեջ չի գտնվել…

Մելինեն ասել է, թե հավատում է ընկերուհուն, նա ճշմարտախոս է, իսկ Արմենը ալկոհոլի սիրահար է, խմած ժամանակ կռվում է, ջարդում-փշրում է ամեն ինչ…

Դատարանը հաստատված է գնահատել Արմեն Գ.-ին առաջադրված մեղադրանքը և հաշվի է առել, որ մեղսագրված արարքը նա կատարել է ալկոհոլի ազդեցության տակ:

Արմեն Գ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և դատապարտվել է 6 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի հունվարի 27-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ինքը՝ Արմեն Գ.-ն: Նա ամբողջությամբ անհիմն է գնահատել իրեն առաջադրված մեղադրանքը: Հայտնել է, թե տուժողը իր նախկին կնոջ ընկերուհին է, նախկին կինն իր նկատմամբ թշնամանք ունի, երկու ընկերուհիները «իր գլխին սարքել են»: Գործով վկաները, բացի իր փեսայից, տուժողի ընկերուհիներն են՝ շահագրգռված մարդիկ: Արմեն Գ.-ն վերաքննիչ դատարանում պնդել է, թե ինքն անմեղ է: Նա խնդրել է բեկանել դատավճիռը ու իրեն արդարացնել:

Վերաքննիչ բողոք է ներկայացրել նաև ամբաստանյալի շահերի պաշտպանը: Նա նշել է, թե իր պաշտպանյալը հանրորեն վտանգավոր արարք չի կատարել, տրվել է սխալ քրեաիրավական գնահատական: Մեղադրանքի հիմքում դրվել են անթույլատրելի ապացույցներ: Գործով ձեռք բերված ապացույցները բավարար չեն մեղադրական դատավճիռ կայացնելու համար:

Պաշտպանը նշել է. «Եթե տուժողը միամիտ, բարոյական ու հավատացող կին է, ինչպես նրան բնութագրել են ընկերուհիները, ապա նա ինչո՞ւ է մենակ գնացել Արմենի տուն, այն էլ՝ Արմենի նախկին կնոջ կողմից սեքսուալ գործողություն կատարելու տեսանյութը դիտելու»:

Բողոքաբերը նշել է, թե Արմենի փեսան հայտնել է, որ երբ գնացել է աներոջ տուն, տեսել է, որ տուժողը մերկ պառկած է Արմենի հետ նույն անկողնում ու… քնած է: Ըստ վկայի՝ այդ ուշ ժամին տան դռները փակված չէին, այսինքն՝ տուժողը կարող էր հանգիստ հեռանալ, եթե ցանկանար:

Սենյակը, որտեղ գտնվել են տուժողը և Արմենը, թափթփված չի եղել, դանակը, պատառաքաղը դրված են եղել սեղանին՝ որպես սննդի համար օգտագործված առարկաներ:

Փաստաբանը խնդրել է դատավճիռը բեկանել և հանցադեպի ու հանցակազմի բացակայության հիմքով արդարացնել Արմեն Գ.-ին, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:

Սակայնվերաքննիչ դատարանն արձանագրել է, որ բավարար հիմքեր չկան դատավճիռը բեկանելու, արդարացման դատավճիռ կայացնելու համար:

Ամբաստանյալի ու նրա շահերի պաշտպանի վերաքննիչ բողոքները մերժվել են: Առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը՝ 6 տարի ազատազրկումով, թողնվել է անփոփոխ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում